«Ժողովուրդ». Կա՞ վարույթ Գյումրու մաքսային հսկողության գոտում տեղի ունեցած հնարավոր խոշոր չարաշահումների վերաբերյալ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ բարձրացնելով Գյումրու մաքսային հսկողության գոտում տեղի ունեցած հնարավոր խոշոր չարաշահումների հարցը։ Հարցման մեջ «Ժողովուրդ»-ը նշել էր, որ 2022–2024 թվականների ընթացքում ՀՀ ներմուծված յուրաքանչյուր բեռնարկղում կամ ֆուռում առկա է եղել 3 և ավելի ավտոմեքենա, իսկ բեռնաթափման ժամանակ յուրաքանչյուր բեռնարկղից դուրս է բերվել նաև փայտանյութ։

Ըստ մեզ հասած տվյալների՝ նշված ժամանակահատվածում Գյումրու մաքսային հսկողության գոտուց դուրս է բերվել շուրջ 4000 խորանարդ մետր փայտանյութ, որի արժեքը կազմել է մոտ 280.000.000 ՀՀ դրամ։

«Ժողովուրդ»-ը հարցմամբ հետաքրքրվել էր՝ արդյոք հիշյալ փաստով որևէ կառույցից հաղորդում ներկայացվել է, կա՞ արդյոք քրեական վարույթ, և ի՞նչ փուլում է այն գտնվում։

Պաշտոնական պատասխանն արդեն իսկ ստացել ենք։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ նշված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մասնավորապես, պատասխան գրության մեջ նշվում է. «Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով 2025 թվականի մարտի 14-ին նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Նշված հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական լիազորություններն անցնելուն, ինչը ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում կարող է հանգեցնել լուրջ քրեական պատասխանատվության։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հարցման մեջ շեշտադրվել էր՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները անցնելու միջոցով ՀՀ ՊԵԿ տնօրինման տակ գտնվող գույքը դուրս է բերվել մաքսային հսկողության գոտուց, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Թե կոնկրետ որ պաշտոնատար անձանց գործողություններն են քննության առարկա, թե արդյոք կան կասկածյալներ կամ մեղադրյալներ, դատախազությունն այս փուլում չի մանրամասնում։ Նկատենք, որ այս գործը անցած տարվա մարտից քննում են, քննում են, ու մեղադրյալների շրջանակը չի հստակեցվում։ Հետաքրքիր է, թե ում են փորձում փրկել իրավապահները։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևել գործի ընթացքին և առաջիկայում կներկայացնի նոր տեղեկություններ՝ միայն փաստերի և պաշտոնական աղբյուրների հիման վրա»»։

դիտվել է 326 անգամ
Լրահոս
«ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am