Ուղերձդ կպնի գլխիդ

Հայաստանի Հանրապետության առայժմ գործող վարչապետը ակնհայտորեն չի տեղավորվում իր իսկ հռչակած «հիշատակի» օրվա մեջ: Նախ՝ շատ զարմանալի էր, որ նա օրը չսկսեց իր խնամքի տակ գտնվող հոգևորականների ձեռամբ մատուցված պիղծ պատարագով: Ընդամենը՝ մի հապճեպ այց Եռաբլուր… Ծնրադրումներ, խոնարհումներ, վշտահար դեմքեր… Ոչինչ չկար: Մինչդեռ օրը ՔՊ-ին հատուկ ռազմախով հռչակվել էր որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Կա՞ր, արդյոք, դրա կարիքը, ես չգիտեմ: Մենք քիչ օրեր չունեինք, որ գնում էինք Եռաբլուր և մարդավարի հարգում մեր նահատակների հիշատակը: Մայիսի 9, Մայիսի 28, սեպտեմբերի 2, սեպտեմբերի 21, հունվարի 28: Եվ ուրեմն, ի՞նչ մեղու էր կծել ձեզ, որ մի հատ էլ հիշատակի հատուկ օր հռչակեցիք, այդ ի՞նչ զգացմունք էր առաջնորդել ձեզ:


Ուղերձ են հղել, հասկանում ես: Ինչքան այս օրն է արհեստական և շինծու, երկու այդքան՝ ուղերձը: Ոճը սատանայինն է, ձեռագիրը՝ արդարացում փնտրող ոճրագործինը: Սկսել է մեծ ստով. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհման օրն է այսօր։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից այն սահմանվել է մեր երկրի բանակի տոնի նախօրյակին եւ քաղաքացիներն արդեն սկսել են հունվարի 27–ն անվանել երկնային բանակի օր»։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մեկ քաղաքացի, որ, մինչ այս հիմար «ուղերձի» հրապարակումը, հունվարի 27-ը անվանած լինի երկնային բանակի օր: Այսինքն, սա միայն իր ցանկությունն է, և, ինչպես իր բոլոր ցանկություններն ու նոու-հաուները, հետապնդում է միանգամայն այլ նպատակներ:

Փորձենք հասկանալ: Հունվարի 27-ը ամբողջ աշխարհում հիշատակվում է որպես ֆաշիստական Գերմանիայում հրեա ժողովրդի ցեղասպանության, այն է՝ Հոլոքոստի օր: Ինչո՞ը ՀՀ իշխանություններն ընտրեցին հենց այդ օրը մեր նահատակների հիշատակը հարգելու համար: Կարող ենք դա վերագրել նրանց չիմացությանը, բայց մի ներքին ձայն ինձ հուշում է, որ սրանք փորձել են մեր նահատակներին ներկայացնել որպես «անմեղ զոհեր»: Բայց մենք հո գիտենք, որ մեր հայրերն ու որդիները զենքը ձեռքին պայքարել են հանուն Արցախի, հանուն հայրենիքի, հանուն իրենց հողուջրի, հանուն իրենց ընտանիքների ու հարազատների:

Մառազմը վտանգավոր հիվանդություն է, երբ գալիս է ժամանակից շուտ: Ժամանակին ասում էին, որ մեր զինվորներն ու կամավորները զոհվել են հանուն ոչնչի, որ տասնյակ հազարներով դասալիքներ ենք ունեցել, չեն կռվել, որ հանցագործ օկուպանտներ են եղել… Այս ամենը մոռացած՝ մարդն այսօր գրել է. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այնկողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը՝ ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն։ Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր, ամեն Աստծո օր Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարեւոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող»: Ուղերձի այս հատվածը կապիկության իսկական մաստեր-կլաս է: Նախ՝ մեծ բան չեք արել հիշատակի պետական օր սահմանելով և ապա՝ դուք մինչ այս պահը ոչինչ չեք արել և, վստահ եմ, չեք էլ կարող որևէ բան անել, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն: Ի՞նչ եք արել 2020թ. նոյեմբերի 9-ից հետո… Շարունակել եք հանձնել ու հանձնել՝ սկսած թշնամու մոտ մնացած մեր նահատակների անթաղ դիակներից և վերջացրած անհետ կորածներով, Քարվաճառ եք հանձնել առանց կրակոցի, Լաչինի միջանցքն եք հանձնել, Արցախն եք հանձնել, Հայաստանից տարածքներ եք հանձնել, «Զանգեզուրի կորիդորն» եք հանձնել: Այս հանձնումներով եք մեր նահատակների հիշատակը հարգե՞լ: Ապագայում էլ, երևի, ՀՀ Սահմանադրությունը փոխելով, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քանդելով, Հայաստանը թուրք-ադրբեջանական ծայրագավառ դարձնելո՞վ եք փորձելու հարգել մեր նահատակների հիշատակը: Նահատակները ձեզ դա՞ են պատվիրակել:

Դե իսկ «Մեզ պատահած աղետներից հետո…» արտահայտությունն իսկական զավեշտ է: Մեկը հարց տար՝ ե՞րբ են մեզ այդ աղետները պատահել և ում պատճառով: Երբ Ստեփանակերտում ճղճղում էիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, նշածդ աղետներն արդեն պատահե՞լ էին… Իսկ գուցե նկատի ունես 2020 թվականին պատահած և մինչ օրս շարունակվո՞ղ աղետները: Բա այդպես էլ ասա, մենք կհասկանանք: Այլապես լոլո ես գրել, թե «Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարեւոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող»: Գիտե՞ս, մարդ աստծո, որ մեր նահատակների զոհողությունները մինչև գալը միշտ են ապրեցնող եղել, սրունդներ են ապրել ու դաստիարակվել նրանց օրինակով, քեզնից առաջ չի եղել մի ղեկավար, որ գնար նրանց շիրիմներին այցի, ու նահատակների հարազատները նրանց առաջը կտրեին: Այսօր 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն իրենց զավակների գերեզմաններն են հսկում, որ դու չպղծես: Սա է քո կառավարության ու խորհրդարանական մեծամասնության գործադրած ջանքի արդյունքը:

Հ.Գ. Հունվարի 28-ը Հայոց հաղթական բանակի օրն է: Օրվա իշխանությունները դրա հետ կապ չունեն: Նրանք այլևս Եռաբլուր այցելելու իրենց հնարովի օրն ունեն:   

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 631 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am