«Փաստ» օրաթերթը գրում է. Փետրվարի 5-ից կինոթատրոններում կցուցադրվի «Ոսկե դուբլ» ֆիլմը, որը նվիրված է «Արարատ-73»-ին և Նիկիտա Սիմոնյանի հիշատակին: Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կկայանա մի քանի օր ավելի շուտ: Հասկանալի է, որ այդ ֆիլմը դիտել են սահմանափակ թվով մարդիկ, ու դրա մասին կանխավ կարծիք հայտնել հնարավոր չէ առանց դիտելու:
Այդուամենայնիվ, հայաստանյան, այսպես կոչված, «արևմտյան» որոշ շրջանակներ արդեն իսկ պատերազմ են հայտարարել այդ ֆիլմի դեմ: Մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ առաջարկություն կա բոյկոտել, հնարավորինս խանգարել Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ այդ հարցով նաև դիմել են իշխանություններին: Պատճառաբանությունն այն է, որ ֆիլմում կա «ռուսական քարոզչություն»: Թե ինչն է համարվում «ռուսական քարոզչություն», դժվար է ասել, սակայն կա տեսակետ, որ նման նյարդային արձագանքի պատճառը կարող է լինել այն, որ «Արարատ» անունը կրած թիմի մասին ֆիլմ է ցուցադրվելու Հայաստանում: Սակայն ինչ էլ լինի, փաստը մնում է փաստ, որ նույնիսկ մեր ոսկե թիմի մասին նկարահանված ֆիլմն է որոշ շրջանակների համար դարձել քաղաքական շահարկումների, այս դեպքում՝ հակառուսական հերթական հիստերիան բարձրացնելու առիթ:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը