Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետին մեղադրում է 5 հազար դոլար «քցելու» մեջ․ Հրապարակ

Դիլիջանի բնակչուհի Նանա Հակոբյանը ՏիկՏոկում որպես «Նանո 7176» օգտատեր 2 տեսանյութ է հրապարակել, մեկում ինքը չի երևում, արդուկ է անում ու խոսում, մյուսում ընկույզի պատկերի ներքո հնչում է նրա խոսքը: Նանա Հակոբյանը տեսանյութերում պատմել է իրենից 5 հազար դոլար «քցելու» մեջ։ Նա պահանջում է վերադարձնել իր 5 հազար դոլարը, ասելով, որ այդ գումարը վերադարձնելու համար ինքը դիմելու է իրավապահներին, նաև՝ գողականների օգնությանը։

Նա ոմն «Դավոյի» մեղադրում է իր տված 5 հազար դոլարով քիթը վիրահատելու մեջ, նաև մեղադրանք է ներկայացնում` փայտ ծախելով  հարստանալու, անտառները հրդեհելու մեջ։ Տեսանյութերից պարզ է, որ խոսքը վերաբերում է պաշտոնյայի, ով Նանա Հակոբյանի խոսքերով՝ իր գալուց հետո քաղաքացիների առաջ իր պայմաններն է դրել: Նանա Հակոբյանի խոսքից կարելի է ենթադրել, որ խոսքը Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի մասին է, ով համայնքի ղեկավար ընտվելուց հետո քիթը պլաստիկ վիրահատության է ենթարկել։

Նա պատմում է, որ ինքը Դավոյին 5 հազար դոլարը տվել է այլ անձի ներկայությամբ, բայց Դավոյին ավելի շատ փող են տվել արտերկրում բնակվող իր հարուստ բարեկամները, որոնք չեն բողոքում։ Իրավապահները պետք է կաշառքի մասին համացանցում արված այս հայտարարությանը ընթացք տան, այդ առթիվ  օբյեկտիվ քննություն կատարեն, սակայն դա հազիվ թե տեղի ունենա, որովհետև Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը ՔՊ-ական է, մասնակցում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կեղծ, զեղչված պատարաներին։ Դիլիջան քաղաքից հայտնեցին, որ Նանա Հակոբյանը Դիլիջանում հայտնի Ալադի աղջիկն է, Ալադը խորհրդային տարիներին  Ռուսաստանից մեծ քանակությամբ տախտակ է ներկրել Հայաստան, եղել է մեծահարուստ։

hraparak.am

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am