Պուտինը շնորհավորել է Էրդողանին և Ասադին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորանք է հղել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը: Էրդողանին հղված իր շնորհավորանքում ՌԴ ղեկավարը նշել է, որ անցնող տարում հաջողվել է զգալիորեն առաջ գնալ երկկողմ համագոծակցության զարգացման մեջ: Ասադին հղած ուղերձով Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հետագայում էլ ամեն կերպ կաջակցի Սիրիային «պետական ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»: Պուտինն անկեղծ հույս է հայտնել, որ գալիք տարի Սիրիայում կշարունակվեն ամրատական փոփոխությունները դեպի լավը:
