Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին

Սիրիական քրդերի բնակչությունը 2007 թվականի դրությամբ գնահատվում էր 1.7 միլիոն (երկրի նախապատերազմյան բնակչության մոտավորապես 10%-ը): Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանը, որտեղ նրանք հիմնականում բնակվում են, ռազմավարական նշանակություն ունի. այնտեղ կան նավթի զգալի պաշարներ:

Պատմականորեն, քրդերը նախկինում միշտ խաղացել են մանրադրամի դեր՝ Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև:

Ասադի ռեժիմի ժամանակ քրդերը օգտագործվում էին Թուրքիայի դեմ, որի արդյունքում վերջիններս պարբերաբար կոտորածներ էին կազմակերպում և ներխուժում էին Սիրիայի հյուսիսային տարածքներ՝ քրդերին հետապնդելու պատրվակով:

Սիրիայի կառավարությունը նախկինում խտրական քաղաքականություն էր վարում քրդական փոքրամասնության նկատմամբ. դպրոցներում արգելված էին քրդական լեզվի և մշակույթի դասավանդումը, հողերը և նավթահանքերը տրամադրվում էին արաբներին, իսկ քուրդ ակտիվիստները հետապնդվում էին։ Ավելին, մինչև 300.000 տեղացի քրդերի տրվել էր ոչ քաղաքացու կարգավիճակ՝ դրանից բխող հետևանքներով։

Բանն այն է, որ այդ քրդերը Թուրքիայից եկած փախստականներ էին, որոնք հետապնդվում էին Թուրքիայի իշխանությունների կողմից:

Ավելին, երբ Սիրիայի և Թուրքիայի միջև քրդերի հարցով սրացում էր արձանագրվում, կողմերը արագորեն հաշտություն էին կնքում և, միաժամանակ, թե՛ Սիրիայի, և թե՛ Թուրքիայի իշխանությունները դեմ էին, որ քրդերն ունենային ինքնավարություն:

Այսինքն, իրար դեմ այդ երկրները հիբրիդային պատերազմ կազմակերպում էին, քրդերին օգտագործելով որպես մանրադրամ, սակայն վերջիններին ինքնավարություն չտրամադրելու հարցում միակարծիք էին լինում:

Արդյունքում, քրդերի բողոքը պարբերաբար փողոց էր դուրս գալիս և դաժանորեն լռեցվում էր:

Ինչո՞ւ էին քրդերը չեզոքություն պահում Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում 2011 թվականին, երբ «արաբական գարնան» ալիքի հերթական փուլում այն տարածվեց նաև Սիրիայի վրա, քրդերը որոշեցին չեզոքություն պահպանել, քանի որ գիտեին, որ այդ ալիքի իրական կնքահայրը Էրդողանն էր, ով ցանկանում էր, այդ ալիքն օգտագործելով, կյանքի կոչել իր օսմանյան ամբիցիաները:

Եգիպտոսում և Լիբիայում այն չստացվեց, Իրաքը կազմաքանդվեց, և Էրդողանը հույս ուներ, որ գոնե Սիրիայում կհասնի հաջողության:

Այդ իսկ պատճառով, 2011-ի մայիսին, քրդերի շահերը ներկայացնող 12 կազմակերպություն միացան իրար և հայտարարեցին, որ չեզոքություն են պահպանելու Ասադի ռեժիմի և նրա ընդդիմադիրների միջև պայքարում:

Սակայն մեկ տարի անց, քրդերը հռչակեցին Սիրիայի հյուսիս-արևելյան մասում ինքնավարություն, այն կոչելով քրդական Ռոժավա, կամ Արևմտյան Քրդստան:

Այդ քայլով քրդերը փաստացի հայտնվեցին հակամարտության մեջ և՛ Ասադի հետ, և՛ արաբական սունի իսլամիստների հետ:

2016 թվականի Մարտի 16-ին քրդական «Դեմոկրատական ​​միություն» կուսակցությունը հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքում դաշնային շրջանի՝ Հյուսիսային Սիրիայի Դաշնության (Ռոջավա) ստեղծման մասին:

Մայիսի 24-ին «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը», որոնց թվում են քրդական ժողովրդական պաշտպանության ջոկատները (YPG), սիրիական ընդդիմադիր խմբավորումները և ասորական, հայկական և թուրքմենական աշխարհազորայինները, հայտարարեցին Ռաքքայի՝ «Իսլամական պետության» (ԻՊ) «մայրաքաղաքի» վրա հարձակման մեկնարկի մասին:Քրդերի այս որոշումից հետո, նրանց սկսեցին հետևողականորեն աջակցել ամերիկացիները:

Քանի որ, Ասադը իրենց ընդունելի չէր, և միակ ուժը, որ պատրաստ էր պայքարել իսլամիստների դեմ, քրդերն էին:

Ավելին, քրդերը կարողացել էին իրենց դրոշի տակ համախմբել այլ ազգային փոքրամասնությունների ներկայկացուցիչներին՝ հայերին, ասորիներին, թուրքմեններին և նույնիսկ տեղի արաբական ցեղերին:

Քրդերի հաջողությունից խիստ վրդովված էր Թուրքիան, որը վախենում էր, որ Սիրիայում նույնպես կարող էր կրկնվել Իրաքի պատմությունը, որտեղ քրդերը ստացան ինքնավարություն՝ օգտվելով ԱՄՆ-ի և արաբական ռեժիմների միջև եղած տարաձայնությունից:

Նույն թվականի օգոստոսին Թուրքիան ներխուժեց Սիրիա՝ օկուպացնելով Սիրիայի հյուսիսի մոտ 5 հազար քառ. կմ տարածք (այսինքն մոտ Արցախի չափ տարածք):ԱՄՆ-ն, որպեսզի կանխեր Թուրքիայի առաջխաղացումը, իր զորքերը մտցրեց Սիրիայի հյուսիսային տարածքներ, նշելով, որ թույլ չի տա որ բախվեն Թուրքիայի զինված ուժերն ու քրդերը:

Արդյունքում ամերիկացիները թույլ տվեցին վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանի 900 կմ-ից 700-ի վրա, սակայն, թույլ չտվեցին, որ թուրքերը իրենց զորքերը մտցնեն Սիրիայի տարածքից ներս, ոչ ավել՝ քան 30-40 կմ խորությամբ:

Արդյունքում, քրդերը կարողացան իրենց անվտանգությունը պահպանել Թուրքիայից՝ ԱՄՆ-ի շնորհիվ:

Միաժամանակ, քրդերին հաջողվեց իրենց վերահսկողության տակ վերցնել ոչ միայն Սիրիայի հյուսիսային մասը, որտեղ շատ քրդեր էին ապրում, այլև երկրի արևելյան մասը, որտեղ քրդեր չկային:

Քրդերը փաստացի վերահսկում էին այդ երկրի մոտ 30-35 տոկոսը:Թուրքերը հասկանում էին, որ քանի դեռ Ասադի ռեժիմը ընդունելի չէր ամերիկացիների համար, քրդերը կունենային լայն ազտություններ:Էրդողանը հասկանում էր, որ քրդերի հարցը հնարավոր է լուծել, եթե տապալվեր Ասադի ռեժիմը:

Սակայն վերջինիս աջակցում էին Մոսկվան և Թեհրանը:Ավելին, Ասադի ռեժիմի հետ քողարկված ձևով համագործակցում էր նույնիսկ Իսրայելը:

2024 թվականի վերջին, Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկմամբ, Սիրիայում իրավիճակը արմատապես փոխվեց։ Դամասկոսում իշխանությունը զավթած Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած արմատական ​​իսլամիստական ​​խմբավորումները նոր ունիտար պետություն կառուցելու ուղի ընտրեցին, որտեղ բաասական գաղափարախոսությունը կփոխարինվեր «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությամբ։ Էրդողանը, որը սկզբնապես 2011 թվականից ի վեր աջակցում էր իսլամիստներին և զինված ընդդիմությանը Սիրիայում, ստանձնեց նոր ռեժիմի վերահսկողի դերը։

Սակայն, սիրիացիների կողմից Դամասկոսում 2024-2025 թվականներին սպասվող բարեփոխումներն ու փոփոխությունները չիրականացան։ Մեկ բռնապետական ​​ռեժիմը պարզապես փոխարինվել է մեկ այլով, և Դամասկոսի Իրանի «խամաճիկի» դերը այժմ փոխարինվել է Անկարայի «խամաճիկ» լինելով։ Էրդողանը Սիրիան համարում է իր պրոտեկտորատը և փորձում է վերականգնել թուրքական ազդեցությունը այնտեղ, ինչպես դա տեղի էր ունենում Օսմանյան կայսրության ժամանակներում։ Թուրքական դրոշներն արդեն կարելի է տեսնել Սիրիայի մի քանի շրջաններում, որոնք սահմանակից են Թուրքիային, թուրքական լիրան շրջանառության մեջ է, և թուրքերենը ոչ միայն օգտագործվում է առօրյա կյանքում, այլև դասավանդվում է դպրոցներում։ Դամասկոսում, իսլամիստների իշխանության գալուց ի վեր, մեկ տարվա ընթացքում չի ստեղծվել ներառական կառավարություն, չի քննարկվել նոր սահմանադրություն, և չեն անցկացվել նախագահի և խորհրդարանի ժողովրդավարական ընդհանուր ընտրություններ։

Ավելի քան 7 միլիոն սիրիացի շարունակում է մնալ հարևան երկրների վրանային ճամբարներում, իսկ Սիրիայում մնացած քաղաքացիները գտնվում են մարդասիրական աղետի եզրին։

Ազգային և կրոնական փոքրամասնությունները (ալավի արաբներ, շիա արաբներ, դրուզ արաբներ, քրդեր, հայեր, ասորիներ և այլք) հայտնվել են «երկրորդ կարգի քաղաքացիների» վիճակում. նրանց դեմ ձեռնարկվում են ճնշման և սպառնալիքի գործողություններ, այդ թվում՝ բացահայտ կոտորածներ։Այսօրվա Սիրիայի ռեժիմի թիրախում առաջինը ալավիներն ու դրուզներն էին։

Իսկ ահա, 2026 թվականի սկզբին, հերթը հասավ քրդերին։ Էրդողանի հրահրմամբ՝ Ալ-Շարաա-ի խմբավորման զինյալները, օգտագործելով ռազմական տեխնիկա և հրետանի, սկսեցին Հալեպի քրդական թաղամասերը մաքրել տեղական ինքնապաշտպանության ուժերից։ Քաղաքացիական զոհերից և բնակելի շենքերի ավերածություններից խուսափելու համար քրդական աշխարհազորայինները ստիպված եղան նահանջել և վերաբնակեցվել Ռոժավայի այլ շրջաններ։

Անշուշտ, ալ-Շարաայի կառավարության և թուրքական լիազոր ուժերի կողմից քրդերի դեմ շանտաժը, ճնշումը և ագրեսիվ գործողությունները Անկարայի, Վաշինգտոնի և Էր-Ռիադի միջև համաձայնության արդյունք էին: Թրամփը, ըստ երևույթին, որոշել է Ասադից հետո Սիրիայի վերահսկողությունը հանձնել իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային: Պատահական չէ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը շատ ակտիվ դեր է խաղացել Սիրիայի ներքին գործերում:

Ինչո՞ւ ամերիկացիները որոշեցին զոհաբերել իրենց հավատարիմ դաշնակից քրդերինԱսադի ռեժիմի տապալումից հետո ԱՄՆ-ի դիրքորոշումը Սիրիայի կենտրոնական իշխանությունների հանդեպ կտրուկ փոխվել էր, և քրդերը դա չէին կարող չտեսնել:Արդյունքում, Սիրիայում կտրուկ մեծացել էր Թուրքիայի դերը:

Հաշվի առնելով այս ամենը՝ քրդերը անցյալ տարվա վերջում համաձայնվեցին ինտեգրվել ներկայիս Ալ-Շարայի վարչակազմի հետ, հույս ունենալով, որ կկարողանան պահպանել իրենց քաղաքական սուբյեկտայնությունը այդ երկրի կառավարման մեջ: Քրդերի համոզմունքը այն էր, որ ամերիկացիների համար միայն քրդերը կարող էին լինել հուսալի դաշնակից:

Բացի այդ, քրդերը հույս ունեին, որ իրենց կաջակցեր Իսրայելը, որ ունի հուսալի հարաբերություններ Թրամփի վարչակազմի հետ:

Սակայն քրդերին աջակցության կրճատումը Դոնալդ Թրամփի հետևողական քաղաքականությունն է։ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն որոշեց փակել Սիրիայում գտնվող իր ութ ռազմաբազաներից յոթը։

Իսկ, 2025 թվականի նոյեմբերին Թրամփը հանդիպեց ալ-Շարաայի հետ և չեղարկեց Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Ըստ տարածաշրջանի դիտորդների՝ դա ամերիկյան քաղաքականության փոփոխություն էր քրդերի պաշտպանությունից դեպի «կառավարվող ելք»։ Ըստ դիտորդների՝ քրդերը անփոխարինելի էին 2015-ից 2019 թվականներին. իսլամական պետության դեմ պայքարը պահանջում էր հետևակային ուժեր, իսկ նավթը հնարավորություն էր տալիս վերահսկել տարածաշրջանը։ «Սակայն այժմ իսլամիստները մարգինալացված են, և քրդերը դարձել են ռիսկի գործոն ԱՄՆ-ի համար՝ առանց որևէ օգուտի, հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում»,-նշում են դիտորդները։

Ըստ քուրդ հայտնի վերլուծաբան Դյուրեի՝ քրդերը հրաժարվեցին դիմադրել Դամասկոսի այսօրվա ռեժիմին՝ ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության պատճառով:

Ավելին, ըստ նրա, վերջին զարգացումները հերքեցին նաև այն առասպելը, թե իբր քրդերին աջակցում էր Իսրայելը:

Ըստ նրա, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Բարաքին հաջողվեց համոզել Թրամփին, որ Սիրիայում պետք է ավելի շատ հաշվի առնել Թուրքիայի, այլ ոչ թե Իսրայելի շահերը:

Այս անհավանական թվացող հանգամանքը փաստի առաջ կանգնեցրեց քրդերին, և վերջիններս ոչ միայն կորցրեցին տարածքներ, այլև կանգնած են լրջագույն վտանգի առջև, քանզի մնացել են միայնակ՝ Սիրիայի ներկայիս ռեժիմի և Թուրքիայի դեմ:

Այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ միայն մեկ դաշնակցի վրա հույս դնելով, քրդերը, փաստացի դարձան նրանց համար մանրադրամ, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն առանց քրդերի կկարողանա պահպանել իր շահերը այդ երկրում:

Մինչդեռ, եթե քրդերը, ԱՄՆ-ից բացի, փորձեին աշխատել ռուսների, Իսրայելի և Իրանի հետ, որն իրենցից կպահանջեր լուրջ դիվանագիտական ջանքեր, ապա այսօրվա վիճակում չէին հայտնվի, քանի որ այդ դեպքում նույն Թրամփը մի քանի անգամ կմտածեր. զոհաբերե՞լ իր դաշնակիցներին, թե՞ ոչ:

Մինչդեռ այսօր քրդերը կանգնեցին գոյաբանական խնդրի առջև՝ չունենալով որևէ այլնտրանքային աջակցության կենտրոն:Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Մեզ խաբում են․ «Տղե՛րք, փայ ունե՞ք»․ տաքսու վարորդները՝ Կառավարության դիմաց զգուշացնում են (video) Հակառակ դեպքում՝ վարորդները խաղաղ անհնազանդության ակցիաներ կանեն Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև (video) Սլովակիան դադարեցրել է Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը (video) «Ասֆալտչի՛կ իշխանություն, ռեկե՞տ ես անում». Տաքսիստները նամակ հանձնեցին կառավարություն Մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են Լոնդոնը հայտարարել է Կիևին օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը պետք է ներառի պատժամիջոցների վերացումը «Ասֆալտչիկ իշխանություն» էս ի՞նչ եք անում վարորդների գլխին․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության դիմաց (video) Արտակարգ դեպք՝ Երևանում Թրամփի սուտը․ համաշխարհային քաոս է հասունանում․ Արթուր Չախիկյան (video) Միքայել Սրբազանը Սուրբ Գայանե վանքում է․ մասնակցում է Տաթև սրբազանի վեջին օծման պատարագին Շիկահեր առնետ Կայան... Մեդվեդև #ՈՒՂԻՂ․ 2025 թվականին Նիկոլի ընտանիքի եկամուտները․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Խի՞ ա Մասիվի թաղապետը «կռուտիտ» արել․ Արթուր Չախոյան (video) Տեր հայր, կասեք՝ քանի՞ անգամ թու-թու-թու ասեմ, որ ինձ աչքով չտան Արդեն ԱԺ փոխնախագահն անձամբ է գնում հոգևորականին վախեցնելու. Արմինե Օհանյան Ռամիլ Իսկանդարլին նման բովանդակությամբ նամակ ստորագրելուց չորս օր հետո գալիս է Հայաստան. Տաթևիկ Հայրապետյան Ընդդիմությունը արդեն պետք է «խեղդեր» Արշակ Սրբազանի գործով․․․ (video) Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք Ադրբեջանցիները մեզ մորթելուց ու հայկական տարածքներ նվաճելուց հետո ազատ ելումուտ են անում Հայաստանում, ձեռքի հետ էլ հայ պատանդներ պահում. Աբրահամյան 900, 000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար․ Արթուր Չախոյան (video) Երևանը՝ փնթի վիճակում․6 միլիարդ 531 միլիոն 147 հազար դրամ՝ աղբահանության համար․ Սոնա Աղեկյան (video) Ամերիկյան ԶՈՒ-երը բերված են 100 % պատրաստվածության՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել․ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am