Հատկապես հեղափոխություն կոչվածից հետո՝ մինչև էս վերջերս, երբ քննադատում էինք Նիկոլի իշխանության սխալները, ՔՊ-ականները, աջակիցները, ֆեյքերն անպայման արձագանքում էին՝ բա նախկինների ժամանակ ռիսկ կանեի՞ք խոսել, ձեզ սենց կանեին, նենց կանեին․․․ Վերջին տարիներին ամեն խոսքի, գրառման, քայլի համար բանտերը ուղղակի լցվում են քաղբատարկյալներով, և նիկոլականներն այլևս չեն ասում՝ բա նախկինների ժամանակ․․․ Փոխարենը ժողովրդի մի մասն արդեն շատ զգուշավոր է, վախենում է խոսել, լրագրողների անգամ սովորական հարցերին վախենում է պատասխանել․ տեսանյութում մոտ մեկ տասնյակ օրինակ եմ բերել հազարավորներից։ Բռնապետությունը չի սկսվում միանգամից, սկսվում է մանրուքներից․ մեկ մի քիչ արտանություն են տալիս որոշներին, ժողովրդին՝ մի քիչ ավելի սահմանափակում, մեկ՝ մի քիչ բացառիկ կարգավիճակ՝ որոշներին, մեկ՝ պարտադրված հարգանք՝ որոշների նկատմամբ։ Հետո դա դառնում է պարտադիր, նորմ, հետո՝ օրենքից վեր։ Հետո՝ պահանջ։ Հետո՝ վախ։ Եվ վերջում շատերը լռում են։ Լռում են ոչ թե նրա համար, որ համաձայն են։ Այլ որովհետև անվտանգ չէ խոսելը։ Իսկ վախը բերել է խորը ատելության։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը