Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի կայքում պարբերաբար հրապարակվող «Նիստից դուրս» շարքի հյուր, ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցին թե՝ ով է ձեր ամենամեծ քննադատը, նշել է՝ ամուսինը։

Հետաքրքիր է, իսկ այդ ինչպես է Ջուլհակյանի տարեկան եկամուտների հայտարարագրից անհետացել ամուսնու մասին տողը։

Բանն այն է, որ ըստ Հանրային ծառայության մասին օրենքի Հոդված 34–ի 9-րդ մասի՝ Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն (ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք) են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձը։

10-րդ կետով՝ Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը։

Այսինքն հայտարարատու պաշտոնատար անձը պարտավոր է հայտարարագրում նշել ամուսնուն կամ կնոջը, ինչպես նաև համատեղ բնակվող անձի տվյալները։

Սակայն Ջուլհակյանի հետ համատեղ բնակվողների ցանկում ամուսին՝ Ավետ Պողոսյանն ամենևին էլ չկա։

Պատգամավորի հետ համատեղ բնակվում են Մարիետտա Պողոսյանը և Թովմաս Ջուլհակյանը։

Իսկ ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանը, ով այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է, իր հայտարարագրում և Ջուլհակյանի մասում «չի հիշատակել»։

Ջուլհակյանն անգամ դստերը հայտարարագրում չի նշել որպես անչափահաս զավակ, այնինչ Ավետ Պողոսյանը նշել է։

Ստացվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի ղեկավարը, ով նաև ԿԿՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանի ամենամտերիմ ընկերուհին է, սխալներով կամ փաստերը թաքցնելով է հայտարարագիրը լրացրել։

Ջուլհակյանի ամուսինը ևս սխալ է լրացրել, և դրա համար անգամ բանավոր նկատողություն չեն ստացել արտոնյալ ամուսինները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am