«Էժան քաղաքավարություն՝ առանց պարտավորության»

Հանրությանը հուզում է՝ ինչու ԱՄՆ նախագահը Դավոսում տետ-ա-տետ չի հանդիպել Հայաստանի վարչապետի հետ։ Նա հանդիպել է Ալիևի և Զելենսկու հետ, բայց ոչ՝ Փաշինյանի։ Սա այլևս չի ընկալվում որպես արարողակարգային մանրուք, այլ՝ որպես քաղաքական ազդանշան։

Այստեղ գործ ունենք երկուստեք քաղաքական դերասանության հետ։ Փաշինյանը լուսանկարվել է Թրամփի հետ, իսկ Թրամփը թույլ է տվել այդ լուսանկարը։ Հայկական կողմը խնդրել է տեսանելիություն, ամերիկյան կողմը չի ընդդիմացել այդ տեսանելիությանը, և արդյունքում ստեղծվել է կադր, որը երկու կողմերի համար աշխատում է տարբեր իմաստներով։ Փաշինյանը օգտագործում  է լուսանկարը որպես ներքին քաղաքական սիմվոլ՝ փորձելով ապահովել «միջազգային լեգիտիմություն» ներքին լսարանի համար։ Ցույց տալ, որ ինքը միջազգային խաղի մեջ է, ստեղծել ընկալում, թե Հայաստանը սեղանի շուրջ է, և փոխհատուցել այն, ինչ իրական քաղաքական բովանդակությամբ չի ստացվել։

Սա կոչվում է ներքին լսարանում սիմվոլիկ կապիտալի կուտակում։ Թրամփի համար սա եղել է այլ դեր՝ «էժան քաղաքավարություն՝ առանց պարտավորության»։ Նա իրականում ոչինչ չի պարտավորվում՝ չի առաջարկում երկկողմ օրակարգ, չի բարձրացնում Հայաստանի քաղաքական կշիռը, չի մտնում որևէ ռիսկի մեջ։ Սա պարզապես դիվանագիտական կոռեկտության իմիջ է՝ գրեթե զրո արժեքով։ Այլ կերպ ասած՝ ցածրարժեք ժեստ՝ առանց քաղաքական գնի։

Երկու կողմն էլ ինչ-որ բան շահել են․ մեկը՝ ներքին PR, մյուսը՝ արտաքին քաղաքավարություն։
Բայց երբ քաղաքական դերասանությունն աշխատում է երկուստեք, դա  նշանակում է, որ իրական քաղաքական կշիռը քիչ է։ Հենց այստեղ է, որ հանրային գիտակցության մեջ ձևավորվում է պարզ, բայց կոշտ բանաձև․ եթե քեզ հետ չեն բանակցում, ուրեմն դու բանակցող չես։ Երբ պետության ղեկավարը հայտնվում է ընդհանուր լուսանկարում, բայց բացակայում է իրական երկխոսությունից, առաջանում է վտանգավոր սիմվոլիկ ճեղք՝ մեզ տեսնում են, բայց մեզ հետ չեն խոսում։

Երբ պետությունը ներկայացնողը չի կարողանում մտնել փակ սենյակ, հանրային ընկալմամբ նա տեղափոխվում է դիտողի կարգավիճակի, ոչ թե որոշումներ կայացնողի։
Վերջնարդյունքում՝ երկուստեք քաղաքական դերասանություն են անում,
բայց դերաբաշխումը ակնհայտ է․ մեկը գլխավոր դերակատարն է, մյուսը՝ երկրորդական։ Ժողովուրդը կասեր՝ երկուսն էլ դերասան են․ մեկը գլխավոր, մյուսը՝ երկրորդական դերով։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am