«Իսլամական պետության» մնացորդների դեմ պայքարը կշարունակվի
««Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալների ոչնչացման աշխատանքները կշարունակվեն 2018 թվականի ողջ առաջին եռամսյակի ընթացքում: Սիրիայում շարունակվում են ԻՊ-ի զինյալների դեմ մարտերը: Մենք ակնկալում ենք, որ այդ գործողությունները կշարունակվեն 2018 թվականի առաջին եռամսյակում։ Այնուհետեւ մենք կկենտրոնացնենք մեր ջանքերը Սիրիայում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,-նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ԻՊ ցանցի դեմ պայքարում այլ երկրների հետ փոխգործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգուրկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
