Պուտինը՝ տարվա մարդ
Ռուսաստանցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել են տարվա քաղաքական գործիչը: Այդ մասին հայտնել են «Հասարակական կարծիք» հիմնադրամում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: Մասնակիցների 48 տոկոսը քաղաքական ու հասարակական գործիչների շրջանում առանձնացրել են ՌԴ նախագահին: Նրան հաջորդում են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (5 տոկոս), պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ՌԼԴԿ-ի ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (4-ական տոկոս): Գիտության, մշակույթի եւ արվեստի բնագավառում, հարցվածների 5 տոկոսի կարծիքով, տարվա մարդ է դարձել Դմիտրի Խվորոստովսկին: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,6 տոկոսը:
