Սիրիայի իշխանությունները բանակցում են գրոհայիններին մայրաքաղաքից դուրս բերելու համար
Սիրիայի իշխանությունները մտադիր են կազմակերպված կերպով դուրս բերել «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններին դեպի երկրի հյուսիս՝ Դամասկոսն ամբողջությամբ վնասազերծելու համար:Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով բանակի, խորհրդարանի և կառավարության աղբյուրներին: «Պաշտոնական Դամասկոսը ներկա պահին բանակցություններ են վարում գրոհայինների հետ Արևմտյան Գուտայում»,- հայտնել է աղբյուրը: Իդլիբում վերջերս մեծ թվով գրոհայինների են տեղակայում:
