Մոսկվայում 42 չվերթ է հետաձգվել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում այսօր առավոտից մոտ 42 չվերթ է հետաձգվել մառախուղի պատճառով: Vesti-ի փոխանցմամբ, թռիչքների ու վայրէջքների վերջնական որոշումը կայացնում են օդաչուները, ինչից ելնելով 2 ինքնաթիռ, որոնք պետք է վայրէջք կատարեին Վնուկովո եւ Դոմոդեդովո օդանավակայաններում, իջել են պահեստային վայրէջքուղիներ: Օդանավակայանների մամուլի ծառայություններն էլ հորդորում են մի քանի ժամ շուտ ժամանել օդանավակայան կամ օնլայն հետեւել ուղեւորությունների ժամերին:
