Սկանդալային լուրեր նախապատրաստվող սպանությունների մասին. Թուրքիան ընդդեմ հայերի

Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատել է Թուրքիայի իշխանությունների՝ վերջին տարիներին վարած քաղաքականությունն ու հայտարարել, որ Թուրքիան տեղ չունի Եվրամիության կազմում: Ավստրիայի կանցլերը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցող անօրենություններն ու մարդու իրավունքների խախտումներն իր համար անընդունելի են և որ նա չի պատրաստվում պասիվ դիտողի դերում մնալ: «Հատկապես վերջին տարիներին այդ երկրի վարած քաղաքականությունից ելնելով կարծում եմ, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում: Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը ԵՄ-ի կողմից ճիշտ ու արդար կլինի», - ասել է Կուրցը՝ շեշտելով, որ թեև ԵՄ շատ երկրներ այժմ պատրաստ չեն դրան, սակայն նա չի կորցնում հույսն այդ առումով: Ավելի վաղ Կուրցը հայտարարել էր, որ երկիրը դեմ է ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը, և այդ հարցում լիովին աջակցում է Գերմանիային: Այն, որ Թուրքիայում ապօրինությունների ու մարդու իրավունքների խախտումների պակաս վերջին տարիներին չի զգացվել՝ ակնհայտ է: Վերջին մի քանի օրերին սկանդալային տեղեկություններ են սկսել ի հայտ գալ՝ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ և դրանց մասին բարձրաձայնելու ու տարածելու հարցում դերակատարություն ունեն նաև հայազգի գործիչները: Գարո Փայլանը՝ վտանգների մասին է բարձրաձայնում Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է, թուրքական Gazeteduvar կայքի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը՝ անդրադառնալով է Թուրքիայի ներկայիս վիճակի և զուգահեռներ տանելով 1915–ի Հայոց ցեղասպանության միջև։ Փայլանը նշել է նաև, որ իրեն զգում է ինչպես 1915 թվականին. «Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է։ Այն ժամանակներին էլ հայ ժողովրդի, հայ պատգամավորների ժողովրդավարական պահանջները նույնն էին ինչ այսօր քրդական կուսակցության պահանջները։ HDP–ի պատգամավորների ու այն ժամանակվա հայ պատգամավորների ելույթների տեքստերը կողք–կողքի դնելուց տպավորություն է ստեղծվում, թե դրանք կրկնօրինակ են», – ասել է նա: Փայլանն այնուհետև սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել: Թուրքական գաղտնի խմբեր մահափորձեր են ծրագրում արտաքսման մեջ գտնվող թուրք այլախոհների, կրոնական փոքրամասնությունների առաջնորդների, կառավարության քննադատների դեմ՝ քաոս ու անկայունություն սերմանելու համար, ասել է Գարո Փայլանը։ Al-Monitor կայքի սյունակագիր Ամբերին Զամանի հետ զրույցում Փայլանը պատմել է, որ արևմտյան պաշտոնյաներից հաստատում է ստացել առ այն, որ թուրքական պետության հետ կապեր ունեցող անհատներ ծրագրում են մի շարք հայտնի լրագրողների ու կառավարության քննադատների սպանություններ։ «Թիրախների ցանկ կա»,- ասել է Փայլանը։ Նա, այդուհանդերձ, ընդգծել է, որ որևէ ապացույց չկա՝ վերոհիշյալ անհատները գործում են Թուրքիայի կառավարության անմիջական հրահանգներով։ «Ավելի շուտ մեր օրերի պես մռայլ և անհանգիստ օրերում պետության ներսում առկա մութ ցանցերը իրենց ձեռքն են վերցնում հարցերը, ինչպես տեսանք Հրանտ Դինքի սպանության դեպքում»,- ասել է Փայլանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պարբերաբար քննադատում է արևմտյան կառավարություններին, որոնք ապաստան են տվել Թուրքիայում հետապնդումների ենթարկվող այլախոհներին, որոնց մի մասը մեղադրվում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, մյուս մասը՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։ Ապաստան տրամադրելու հարցում առաջատար է Գերմանիան։ Փայլանը ասել է, որ կառավարության հռետորաբանությունը և քննադատներին անգամ անունով մատնանշելը ստեղծել է «անպատժելիության մթնոլորտ»։ «Ջանասեր վրիժառուների կողմից սա կարող է ընկալվել որպես այդ մարդկանց հետևից գնալու կանաչ լույս»,- նշել է Փայլանը։ Իր ունեցած տեղեկությունները պատգամավորը կիսել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց հետ, և նրանք շնորհակալություն են հայտնել նրան։ Թուրք լրագրող, Գերմանիայի Քյոլն քաղաքում բնակվող Ջելալ Բաշլանջըչը կիսում է Փայլանի մտահոգությունը։ «Թուրքական պետության կողմից իր ընդդիմախոսների թիրախավորումը նոր բան չէ։ Սակայն մենք տեղեկացանք, որ երեք նոր մարդասպան է ուղարկվել Թուրքիայից Գերմանիա, և նրանք կարող են լինել մեր շարքերում»,- Ամբերին Զամանին պատմել է լրագրողը՝ չբացահայտելով իր աղբյուրները։ Վտանգի մասին նա նախազգուշացրել է իր գործընկերներին։ Սևան Նշանյանը Փայլանին խորհուրդ է տալիս հեռանալ Թուրքիայից Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որն ամիսներ առաջ փախուստի դիմելով թուրքական բանտից՝ հաստատվել է Հունաստանի Սամոս կղզում, Twitter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայում ծնված, այժմ եվրոպաբնակ հայերի ու ալևիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման շուրջ տեղեկությունները: «Գարո Փայլանի հարցազրույցը պարունակում է արտահայտություններ, որոնք պետք է կարդալ առնվազն 3-4 անգամ և շատ ուշադիր: Գարոյի փոխարեն լինեի՝ առանց ժամանակ կորցնելու դուրս կգայի երկրից», - գրել է Նշանյանը՝ նկատի ունենալով, որ այդ տեղեկությունների հրապարակմամբ Փայլանը վտանգի է ենթարկում նաև իրեն: Այսպես, Փայլանն ասում է, որ Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների և լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։ Նա հայտնում է, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների վրա մահափորձ է նախապատրաստվում, և որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից: Ուշագրավ է, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Գարո Փայլանի հայտարարության հիման վրա: Ավելին՝ Փայլանը որպես գործով վկա ցուցմունք տալու նպատակով հրավիրվել է դատախազություն: Օզդեմիրի մեղադրանքը Դինքի սպանության գործով. իշխանությունը տեղյակ էր Գերմանիան պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրում թույլ չտա Թուրքիայի կողմից վախի մթնոլորտի ստեղծում, Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ծագումով թուրք, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որը հսկայական ներդրում է ունեցել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում։ Նա այդ կերպ մեկնաբանել է Եվրոպայում բնակվող հայերի, քրդերի ու ալևիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման մասին Գարո Փայլանի արած նախազգուշացումը։ «Վերջերս դիտում էի Գերմանիա տեղափոխված պոլսահայ լրագրող, հայտնի մտավորական Հայկո Բաղդադի ելույթը, ով հանդես էր գալիս զրահաբաճկոնով՝ ելույթի նախօրեին սպառնալիքներ ստանալու պատճառով: Սա նորմալ չէ: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ թույլ չենք տալու վախի մթնոլորտի տարածում Գերմանիայում»,- ասել է Օզդեմիրը: Նա, մատնացույց անելով Հրանտ Դինքի սպանության դեպքը, նշել է, որ այդ տեղեկությունն իրեն չի զարմացրել։ Թուրքիայի կառավարությունը դերակատարում է ունեցել հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում, ասել է Օզդեմիրը: Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ՝ Դինքի սպանության գործով հինգ կասկածյալի ազատ արձակելու մասին որոշում է ընդունվեց: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստում որոշում է կայացվել 5 կասկածյալի ազատ արձակելու վերաբերյալ: Հայտնի է, որ ազատ արձակվածները՝ Բեքիր Յոքուշը, Էջեվիթ Էմիրը, Էմրե Ջինգյոզը, Հաջը Շերիֆ Շիմժեքը և Շերեֆ Աթեշը, սպանության ժամանակ Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարության աշխատակիցներ են եղել: Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում կայացած դատական նիստի ընթացքում արձանագրվել է, որ որոշ տեսաձայնագրություններում բացակայում է կասկածյալների հստակ նույնականացումը: Հիշեցնենք, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով: Օրեր առաջ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնի նախկին պետ Մեթին Յլըդըզը սկանդալային հայտարարություն արեց։ Մեթին Յըլդըզը դատարանում հայտարարել է, թե պետությունը տեղյակ է եղել Դինքի սպանության նախապատրաստման մասին, սակայն ոչինչ չի արել նրան պաշտպանելու համար։ «Ոստիկանությունը և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը մեզնից առաջ են իմացել Հրանտ Դինքի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին։ Ստամբուլի ոստիկանությունը բավարար տեղեկություններ ուներ, որ Դինքի դեմ մահափորձ են կազմակերպում։ Այնտեղ ամեն ինչ շատ լավ գիտեին, սակայն չփորձեցին կանխել սպանությունը»,-ասել է Մեթին Յըլդըզը։ Նախորդ վկայության ժամանակ Մեթին Յըլդըզը նաև շեշտել է, որ Դինքի դեմ նախապատրաստվող սպանության մասին տեղեկացրել է Ժանդարմերիայի հրամանատարին, սակայն որևէ հրահանգ չի ստացել գործողություն իրականացնելու համար։ Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am