Բոցեր խորհրդարանից՝ 2017/տեսաշար/

Անցնող տարին, ինչպես նախորդները, լի էին քաղաքական հիշարժան դրվագներով, կուրիոզ ու շոկային ելույթներով, որոնք ժողովրդական խոսքով՝ բոցեր էին ու ակտիվ հանրությունը օրեր ու շաբաթներ շարունակ դնում-վերցնում, քննարկում էր մեր երեւելիների զվարճալի ու սկանդալային հայտարարությունները: Մենք կառանձնացնենք Ազգային ժողովում հնչած ամենահիշարժան հայտարարությունները, որոնք դարձել են թեւավոր խոսքեր: Բնականաբար, բոցեր անելու առաջամարտիկներն իշխող կուսակցության ներկայացուցիչներն են, մարդիկ, որոնք բախտի բերմամբ ու պատահմամբ հայտնվել են օրենսդիր մարմնում ու բլթացնում են, որքան թույլ է տալիս նրանց գլխում տեղավորված մտածելու համար նախատեսված օրգանը: Միանգամից արող ենք փաստել, որ Ազգայի ժողովում մեծաթիվ բանակ է ձեւավորվել, որոնք այլեւս գերազանցում են մեծն մաեստրո Գալուստ Սահակյանին, ում ցանկացած խոսք, հայտարարություն աներեւակայելի ուրախության առիթ է դառնում: Հիմա անգերազանցելի առաջատարը Սեյրան Սարոյանն է, ով ինքնակամ մղվում է լրագրողների գիրկը ու բացում սրտի ամենախոր ծալքերը: Իհարկե, նրա բերանից դուրս եկած յուրաքանչյուր բառ ու նախադասություն խինդ ու ծիծաղ են պարգեւում եւ այսդքան ուրախ դարձնում կյանքը մեր, բայց ամենաթարմ բոցերից հիշենք վերջինը: ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ Տեւական ընդմիջումից հետո դեկտեմբերին խորհրդարան ժամանած Սեյրան Սարոյանը գուցե փորձեց լցնել բաց տեղը, որն ինքը թողել էր առողջական խնդիրների պատճառով ու երկու ամիս չէր հաճախում նիստերին: Համատարած թանկացումների ու օլիգարխների ախորժակի մասին հարցերին նա տարավ-բերեց ու պատասխանեց.<<Գետինը մտնեն, օլիգարխ չլնի, ով ուզումա ըլնի, թող չթանկացնեն>>: Հետո պարզ դարձավ, որ գեներալի մտահոգությունը ոչ այնքան ժողուրդն է, որը չի կարողանում դիմակայել թանկացումներին, այլ շաքարի ու օղու արքա Սամվել Ալեքսանյանը, որը հավակնում է դառնալ նաեւ կարագ արքա: Գեներալի ու Լֆիկի բիզնես շահերի բախման հետեւանքով սեւ կատու է անցել նաեւ անձնական հարաբերություններում:Իսկ ակնարկը, թանկացումների թիվ մեկ մեղավոր Ալեքսանյանին էր ուղղված: ԼՖԻԿ ՍԱՄՈՆ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԷՐ ԿԱՆՉՈՒՄ Պակաս բոցառատ չեն նաեւ Սամվել Ալեքսանյանի կատակները, ի տարբերություն լրագրողների, որոնց հետ շփվելու համար պատգամավորը զեղչեր չի հայտարարում եւ մնացել է 500 եվրոյի վրա, այս պատգամավորը անկաշկանդ հարաբերվում է խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ: Տարեսկզբին, երբ դեռ ՀԱԿ-ը չէր լքել քաղաքական ասպարեզը ու տեղ էր զբաղեցնում ԱԺ-ում, Սամվել Ալեքսանյանի՝ իր ոճում տափակ հումորը նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ մեծ ուշադրության արժանացավ: Միջանցքներում լրագրողներից չէր վրիպել, թե ինչպես է Ալեքսանյանը Բագրատյանից հետաքրքրվել վերջինիս քաղաքական ճակատագրով «Հը՞, ի՞նչ կա, ի՞նչ ես անելու, ո՞նց ես առաջադրվելու»,- Հրանտ Բագրատյանից լսելով, որ դեռ չգիտի, դեռ բանակցությունների մեջ են, անմեղսունակ ինքնավստահությամբ առաջարկել էր. «Դե նայի հա, որ չես առաջադրվել, գալու ես ինձ օգնես ընտրությունների ժամանակ»: Լֆիկ Սամոն այս տարիներին կարողացել է իրենից կերտել ծաղրածուի մի զիլ կերպար, որի հայտնությունը բոլորի մոտ լայն ժպիտից բացի, այլ էմոցիաներ, առավել եւս հարցեր չպետք է առաջացնի: Հայաստանում, ցավոք, քաղաքականությունից խորշում ու փախչում է իշխանությունը։ Այդ իսկ պատճառով մեր երկրում ոչ թե պետական քաղաքականություն է տարվում, այլ պալատական թամաշա։ Պալատում հիմնականում մունետիկներ են, որոնք կատարում են հարվածային գործիքների գործառույթներ և ծաղրածուներ։ Լֆիկ Սամոն հենց այդ ծաղրածուներից մեկն է, ում առաքելությունը ջրիկության մակարդակի քաղաքականությունն է: ԵԿԵՔ ՀԱՅ ՄՆԱՆՔ.ԳՈՐԾ ՏՎՈՂ ՉԴԱՌՆԱՆՔ Ապրիլյան ընտրություններից հետո ձեւավորված խորհրդարանը նոր-նոր էր սկսել աշխատանքները, երբ արդեն հիասթափություն ու տաղտուկ էր վաստակել իր հասցեին, չկային նախկին օդիոզ դեմքերից շատերը՝ Շմայս, Թոխմախի Մհեր եւ այլոք, երբ նոր խորհրդարանը բացահայտեց իր նորաթուխ ու երիտասարդ շմայսներին ու թոխմախներին: Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման օրինագծի քննարկման ժամանակ դաշնակցություն խմբակցության նորաթուխ պատգամավոր, <<հայու գենի>> պահպանման ջատագով, երիտասարդ Անդրանիկ Կարապետյանը վրդովված մոտեցավ ամբիոնին եւ ընդվզեց ազդարարի ինստիտուտի դեմ .<<Իմ կարծիքով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս հարիր չէ: Երեկ, երբ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին միտքս եկավ այն գաղափարը, որ ժողովրդական խոսքով ասած՝ սա գործ տալու ինստիտուտ է: Եկեք գնանք բոլորս բոլորի վրա գործ տանք, գնանք աշխատանքի, չկարողանալով մեկս մյուսի աչքերի մեջ նայել՝ կասկածելով, որ մեկը մյուսի վրա կարող է գործ տա: Մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, իմ կարծիքով նման բան սահմանելը մեր երկրին հարիր չի: Եկեք հայ մնանք»: ԻՆՉՔԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԹԱԼԱՆԵՄ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՏ ԿՕԳՏՎԻ Վերջերս, երբ հրապարակվեց ցանկը, որտեղ նշված էր պատգամավորների անուններ, ովքեր բյուջեից 100 հազար դրամ փոխհատուցում են ստանում բնակարանների վարձակալության համար, նրանց շարքում Գյումրու նախկին քաղաքապետ մեծահարուստ Վարդան Ղուկասյանի անունն էր:Դժվար է պատկերացնել, թե ինչ երեսով է աստվածավախ, իր միջոցներով եկեղեցի կառուցած Վարդան Ղուկասյանը դիմել ԱԺ ղեկավարությանը փոխհատուցման գումարի խնդրով, սակայն մեր երեսփոխանները բոլոր հարցերին պատասխան ունեն.« Ինչքան ես շատ գումար ունենամ, էնքան ժողովուրդը շատ կօգտվի, դուք էդքան մի՛ խառնվեք»,-արդարացավ Վարդան Ղուկասյանը առանց հաշիվ տալու, որ եթե ինքն իրենց տանից ընդհանրապես դուրս չգար եւ չներկայացներ մեր օրենսդիր իշխանությունը, ժողովուրդը շատ ավելի լավ կզգար: ՀԵՐՄԻՆԵԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ 3G-ն ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում 2 մլն դրամի չափով խոսել էր հեռախոսով, որը ԱԺ-ն հատուցել է: Ըստ լուրերի՝ փոխնախագահ Նաղդալյանը հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ:Մինչ մի քանի օր բոլորը փորձում էին ստանալ այդ գլուխկոտրուկի պատասխանը, թե քանի ժամ է տիկինը հեռախոսը պահել ականջին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հերմինե Նաղդալյանն ծիծաղաշարժ բացատրություն տվեց. «Հեռախոսս տեխնիկական խնդիրներ ուներ, 3G-ն անջատված չի եղել, դրա համար է այդպես եղել»: Ինչ վերաբերում է որդու հետ խոսելուն, ասաց. «Որդուս հետ WhatsApp-ով եմ խոսել»: ԿԱՐՏՈՖԻԼ ՈՒՏՈՂՆԵՐԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՎՆԱՍ ՉԷ Տարվա ամենաաղմկոտ հայտարարությունները Հանրպետական պատգամավորներ Հակոբ Հակոբյանին ու Խոսրով Հարությունյանինն էին, որոնց առիթով ֆեյսբուքահայությունը նրանց մանդատը վայր դնելու նախաձեռնությամբ փորձեց հանդես գալ: Թանկացումների մասին պատգամավորների կարծիքները առավել քան ցինիկ էին: Հակոբյանի կարծիքով թանկացումները աղքատներին չեն հարվածում, որովհետեւ աղքատ մարդիկ առանց այն էլ քիչ են առեւտուր անում: Նմանատիպ արտահայտություն էր նաև արել ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը, ով ասել էր.«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Հիշեցնենք նաեւ, որ նույն Հակոբ Հակոբյանը ժամանակին ասել էր. «30 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող քաղաքացու վրա գազի գնի բարձրացման հետեւանքով ավելացած 2000 դրամ ծախսը չի ազդի»: Պատրաստեց՝Անի Սահակյանը

դիտվել է 371 անգամ
Լրահոս
Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am