Ինչ համառ աղջիկ է. Պուտին
Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչների հետ պարապմունքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք ստուգողական գոտեմարտեր է անցկացրել: Մասնավորապես՝ ռուսաստանյան ընտրանու մարզիչ Էցիո Գամբայի ու սամարացի 28-ամյա մարզուհի Իրինա Զաբլուդինայի հետ (քաշային կարգը՝ 57 կգ): Գամբայի հետ մշակելով ցատկերը՝ Ռուսաստանի նախագահը պայքարի է բռնվել Զաբլուդինայի հետ, ով, ի վերջո, հաղթանակ է տոնել: «Ինչ համառ աղջիկ է: Ասում է. «Ես պետք է ձեզ շպրտեմ»: Կառչել էր»,- Պուտինի խոսքերը մեջբերել է «LifeNews»-ը:
