Ալեքսանդր Դուգին. 2018 թ. անհրաժեշտ է է հինգ շրջանները վերադարձնել Ադրբեջանին

«Ռուսաստանը չի կարող իր գլոբալ աշխարհաքաղաքական շահերը զոհաբերել հանուն այնպիսի լոկալ կազմավորման, ինչպիսին է Հայաստանը»։ Այդ մասին Armenia.Az-ին հայտարարել է՝ Միջազգային Եվրասիական շարժման առաջնորդ, Ռուսաստանի հասարական-քաղաքական գործիչ և փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։ Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարությունը ծայրահեղ ուշադրությամբ ու խորությամբ ըմբռնում է աշխարհում ուժերի գլոբալ դասավորման բոլոր փոփոխությունները։ Խոսելով հաջորդ տարվա կանխագուշակումների մասին, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության համատեքստում, Ա. Դուգինը հատուկ նշել է, որ 2018 թ. պետք է վճռական դառնա բազմաբևեռային աշխարհի և տվյալ հակամարտության կարգավորման պլանով։ «Կարծում եմ, Ադրբեջանը պատրաստ է դրան՝ պատրաստ է տարածաշրջանում իր կարգավիճակի բարձրացմանը։ Այստեղ առաջին հերթին, հարկավոր է լուծել ղարաբաղյան հարցը, որը ինչ որ չափով կասեցնում է Ադրբեջանի ներուժը։ Դա կլինի նոր թռիչք ռուս-ադրբեջանական հարաբերութուններում»,- հավելել է նա։ Նրա խոսքով, ցանկացած հակամարտության լուծման մեջ դրված են երկու փուլ՝ թեորետիկ լուծման որոնում և հետագա իմպլեմենտացիա, այսինքն այդ լուծման պրակտիկ մարմնավորումը։ «Իրականում թեորիայում բեկումը իրագործվել է արդեն ավելի քան մեկ տարի առաջ՝ Ադրբեջանին հինգ շրջանների (Լեռնային Ղարաբաղի շուրջ - խմբ.) հանձնման մասին որոշումը մշակվել է 2016 թվականին։ Այդ լուծման տեսաբանական հոլովումը ձեռնատու է հակամարտության բոլոր կողմերին, դրան հակառակ չեն նաև մյուս տարածաշրջանային գերպետությունները և նույնիսկ Արևմուտքը։ Արգելափակվում է այդ պայմանավորվածության կյանքի կոչելը, հիմնականում հայկական կողմից ... Սերժ Սարգսյանը բավականին համոզիչ, ամեն անգամ երկարաձգում է այդ իմպլեմենտացիան»,- ընդգծել է շարժման առաջնորդը։ «Ռուսաստանը չի կարող թողնել Հայաստանը. նա մեր դաշնակիցն է և դրանում կասկած չկա։ Սակայն բանը նրանում է, որ մենք չենք կարող հանուն Հայաստանի պես ինչ որ լոկալ կազմավորման՝ զոհաբերել մեր գլոբալ աշխարհաքաղաքական շահերը։ Մենք պարտավորվում ենք պահպանել նրա ինքնիշխանությունը, աջակցել անկախութանը, պահպանել հայկական նույնականությունը՝ այս ամենը մեր շահերի օգտին են։ Սակայն մյուս կողմից, Հայաստանը չպետք է լինի փորձաքար Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Այստեղ պետք է բոլորը հասկանան, որ աշխարհաքաղաքականության մեջ կա ավելի մեծ բան, քան տարածքային վեճերը»,- ասել է շարժման առաջնորդը։ Հիշեցնելով, որ հաջորդ տարի Ադրբեջանում և Հայաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ՝ Ա. Դուգինը նշել է, որ «այդ հինգ շրջանների վերադարձման պատմական գինը շատ ավելի բարձր է, քան ինչ որ նախընտրական մարտերը»։ Նրա խոսքով, հակամարտության ձգձգման դեպքում իրավիճակը կարող է անդանալի շիկանալ ու լարվել։ «Հետևաբար համարում եմ, որ անհրաժեշտ է 2018 թ. Ադրբեջանին հանձնել հինգ շրջանները։ Այլապես, կարելի է մոռանալ ծախսված ջանքերի և բանակցային գործընթացում բոլոր ձեռքբերումների մասին։ Դա կլինի Ռուսաստանի համար շատ ցավալի ու տհաճ, որովհետև կարող է ազդել Ադրբեջանի հետ գծագրվող մերձեցման, Կովկասում, Կասպիի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում համատեղ քաղաքականության վրա։ Հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին մեր ճիգերը կողքից ծիծաղելի կերևան և հետևաբար մենք պետք է առավելագույն ջանքեր ներդնենք, որպեսզի պայմանավորվածությունները իրականան»,- նշել է ռուս փիլիսոփան։

դիտվել է 709 անգամ
Լրահոս
Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am