Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին Ս-400-ի գնման վարկի վերաբերյալ
Թուրքիան եւ Ռուսաստանը դեկտեմբերի 29-ին վարկային համաձայնագիր են ստորագրել Ս-400 համալիրների գնման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Haber Turk հեռուստաալիքը: Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Անկարայում: Համալիրների գնման գումարի մի մասն Անկարան ինքը կվճարի, իսկ մյուս մասի համար վարկ կվերցնի Մոսկվայից: Ընդ որում՝ այն կլինի ոչ թե դոլարով, այլ ռուբլով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
