Հենրիխ Մխիթարյանը պետք է չլիներ Հայաստանի 10 լավագույն մարզիկների թվում

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռաֆայել Ալեքսանյանը, իր եղբոր պես քննադատել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անցկացրած «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկությունը: Գյումրեցի ըմբիշի կարծիքով՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպայի լիգայի գավաթը նվաճած և եվրագավաթներում հաղթած առաջին հայաստանցին դարձած Հենրիխ Մխիթարյանը պետք է չլիներ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում, որում 28-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր կարիերայում առաջին անգամ: «Ծիծաղելի է նայել Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկին։ Նրանցից շատերը արժանի չէին գտնվելու տասնյակի մեջ, ավելին քան Օլիմպիական խաղերի մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանը, ով այս տարի նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը, կամ Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը, որոնք ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճեցին բրոնզե մեդալներ։ Այսպես կարող եմ թվել ևս մի քանի Եվրոպայի և աշխարհի մեդալակիրների՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, Գրիգոր Գրիգորյան, Ռուբեն Ալեքսանյան։ Վերը թվարկած մեր արժանի մարզիկները, ի տարբերություն տասնյակում գտնվող մի քանիսի, իրենց թույլ չտվեցին ընկնել դռնեդուռ և խնդրել, որ քվեարկեն իրենց օգտին։ Ստացվում է, որ տասնյակում ընդգրկվել են «sms հավաքողներ», այլ ոչ թէ մարզիկներ, որոնք արժանի էին գտնվելու լավագույն տասնյակում։ Ինչ վերաբերվում է Հայաստանի լավագույն մարզիկին, կասեմ, որ Արթուր Ալեքսանյանը այս չորս տարիների ընթացքում եղել է լավագույնը և այս տարի ևս արժանի էր լավագույնը լինելու։ Զարմանալի է, որ չորս տարի անընդմեջ UWW-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում լինելով առաջինը, իր երկրում երկրորդն է։ Ես շատ հարգում եմ Հենրիկ Մխիթարյանին, բայց նա չպետք է գտնվեր այս տասնյակում։ Նա, անկասկած, Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց իր երկրի համար ոչինչ չի նվաճել, որ արժանանար լավագույն տասնյակում գտնվելուն։ Այն, որ նա ճանաչում է բերել մեր երկրին, չի նշանակում, որ պետք է հայտնվեր Հայաստանի 10 լավագուն մարզիկների ցանկում։ Այս նույն տրամաբանությամբ տասնյակում կարող են ընդգրկվել աշխարհահռչակ նկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի աստղեր, ինչպես նաև մարզիկներ Գեղարդ Մուսասին ու Դավիթ Խաչատրյանը և անգամ Դան Բիլզիրյանը, չէ որ նա պոկերի աշխարհի չեմպիոն է։ Նրանք նույնպես ճանաչում են բերել մեր երկրին տարբեր ոլորտներում։ Կատակը կատակ, բայց Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկը, ըստ նվաճած մեդալների, պետք է ունենար հետևյալ տեսքը՝ 1. Արթուր Ալեքսանյան 2. Մաքսիմ Մանուկյան 3. Հովհաննես Բաչկով 4. Սիմոն Մարտիրոսյան 5. Գոռ Մինասյան 6. Լևան Բերիանիձե 7. Գեորգի Կետոև 8. Արթուր Թովմասյան Իսկ վերջին 2 տեղերը չեմ նշում, քանի որ մեր մոտ կան Եվրոպայի առաջնություններում մեդալ նվաճած 3-4 մարզիկներ, ովքեր արժանի հավակնորդներ էին այդ տեղերին»,- գրել է գյումրեցի ըմբիշը:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am