Քեզ տեսնելով՝ Կաթողիկոսը Սրբերի դասում է

Լրատվությունը հանրության հայելին է, որտեղ պարզ երևում է երկրի ղեկավարի դեմքը։ Երեկ Նիկոլ Փաշինյանը, երբ երևաց հանրության հայելու մեջ, ուղղակի ահավոր էր։ Լրագրողը, երբ հիշեցրեց նրա անպատկառ արտահայտությունները, որոնք գրել էր «Երկրի հակառակ կողմը» իր հայհոյագրքում (հիշեցնեմ, որ մեկ անգամ չէ, որ լրագրողներն անդրադարձել են գրքում զետեղված աղբահոտին), նա ասաց՝ գրականություն է։

Եթե ընդունենք, որ դա «գրականություն է», պիտի ընդունենք նաև, որ նա հենց այդ այլանդակ գրականությունը, մշակույթն է ներմուծել Հայաստան։ Սակայն այստեղ բացվում է նաև հոգեբանական մի խոր շերտ․ մարդը, որն իր իսկ ստեղծած բառապաշարը փորձում է արդարացնել «գրականության» անվան տակ, իրականում պաշտպանում է ոչ թե գիրքը, այլ իր սեփական ինքնապատկերն ու ես-ը։ Երբ մարդը ներքին հակասության մեջ է ինքն իր հետ, նա սկսում է իրականությունը ձևափոխել, բառերին տալ նոր իմաստներ, որպեսզի չբախվի սեփական պատասխանատվության հետ։

Դժվար է պատկերացնել այն լրագրողի վիճակը, որը մեջբերումներ էր անում Փաշինյանի գրքից։ Անգամ գործընկերներն էին ամոթից փակում իրենց դեմքը․․․ Հանրությունը հայելու մեջ հազարերորդ անգամ տեսավ, որ մերկ է իր թագավորը․․․ Իր մերկությամբ ութ տարի չի ամաչում, կանգնում է հայելու առաջ և ասում՝ սա գրականություն է, սա ես չեմ։ Խայտառակությունը հենց սա է։ Նման բան Հայոց աշխարհը երբևէ չի տեսել․ երբ ժողովուրդն ասում է՝ մերկ ես, թագավորը չի տեսնում կամ չտեսնելու է տալիս իր մերկությունը և ձևացնում, թե կույր է, խուլ է։ Սա հոգեբանական պաշտպանության դասական մեխանիզմ է՝ ժխտում։ Ժխտումն ընտրում են նրանք, ովքեր չեն կարողանում դիմանալ իրականության ճնշող գնահատականին։ Քանի որ ներսում կա վախ՝ պարտվելու, ծաղրվելու, անկարող երևալու, մարդը սկսում է հորինել մի այլ իրականություն, որտեղ նա է ճիշտը, նա է մշակույթը, նա է չափորոշիչը։
Միայն լեզուն է աշխատում, որ խոսում է ոչ տրված հարցերի շուրջ, որովհետև խուլ է։ Մարդը, որը չի լսում հարցը, իրականում չի կարող հարցին պատասխանել։ 

Հայ մայրը որքա՜ն պիտի լցված, համբերությունը սպառած լինի, որ օգտագործի Փաշինյանի գրքում զետեղվածը։ Այդ հայ մոր պես լցված է ողջ ազգը ու ձայն չի հանում։ Սա արդեն հավաքական հոգեբանության խնդիր է․ ժողովուրդը լռում է ոչ թե որովհետև չի հասկանում, այլ որովհետև վախենում է, որ իր ձայնը կարող է բերել անուղղելի ցնցումներ։ Իսկ Փաշինյանը հենց դրան է սպասում։ Որ սպառվի ազգի համբերության բաժակը ու իրականացվի այն, ինչ ավարտն է։ Ազգի ու պետության ավարտը։
Միանգամայն բնական պիտի դիտարկել, որ «մերկ թագավորը» դուրս է գալիս վերջին սրբության՝ Եկեղեցու, Կաթողիկոսի դեմ։ Հոգեբանորեն՝ երբ մարդը կորցնում է ինքնագնահատականի արտաքին հենարանները, սկսում է հարձակվել այն ինստիտուտների վրա, որոնք հիշեցնում են արժեքների, չափի ու սրբության մասին։ Դա արվում է ոչ միայն քաղաքական, այլ խորապես ներքին շարժառիթով՝ իրեն բարձրացնելու համար պիտի նվազեցնի այլոց։

Պարզապես ծիծաղելի է, երբ խոսում է Եկեղեցու բարեփոխումների, սրբության ու կաթողիկոսի մասին։ Մարդիկ փակում են իրենց դեմքը, որ ծիծաղը չերևա և քրթմնջում են՝ քեզ տեսնելով՝ մեր Կաթողիկոսը սրբերի դասում է։ Երեկ լրագրողները հենց դա բացեցին․․․

Զուգընթաց լրատվական բացահայտումների, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հավաստիացնում է Փաշինյանին, որ ընտրություններին Թուրքիան աջակցելու է նրան։ Իսկ ինչո՞ւ պիտի չաջակցի։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 340 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am