Կարոտում ենք այն շրջանը, երբ մարդու մահով չէին ուրախանում․․

Երբեք չէի պատկերացնում, որ Արամ Սարգսյանին  կարող եմ պաշտպանել։ Հրապարակ-ն իրազեկում է, որ Արամ Սարգսյանի  հոր հոգեհանգստին Սարգսյան ընտանիքը կաթողիկոսին դիմավորել է իսկական հավատացյալի պես։ Արամ և Արմեն Սարգսյանները խոնարհվել և համբուրել են Վեհափառի աջը։ Իշխանական թիմում դա բացասական է ընդունվել  և այդ տեսարանից հետո շատերը  մտքափոխվել՝ թաղմանը չեն գնացել: 

Հասարակության և պետականության տեսանկյունից նման երևույթը տագնապալի, աղետալի է ու դժվար է չարձագանքելը։ Սա վտանգավոր դրսևորում է՝ հասարակությունը պառակտելու տեսանկյունից։ Վկայություն է, որ մենք գտնվում ենք  մի վիճակում, որտեղ հասարակական ամեն արարք, նույնիսկ վիշտը, սկսում է չափվել կուսակցական հավատի քվոտաներով, որը վտանգավոր է թե՛ պետության և թե՛ հանրության առողջության համար։

Քաղաքականացումը դուրս է եկել իր բնական հունից և ներխուժել այն տարածքներ, որտեղ պետք է գերիշխեր մարդկայնությունը։ Քաղաքականությունը սկսել է թելադրել մարդկանց անձնական, մարդկային ու հոգևոր վարքը։ Սա կառավարման այն մոդելն է, որտեղ պառակտումը դառնում է հիմնական գործիք․ «Ով մեզ հետ է՝ չի կարող որևէ կերպ հարգանք ցույց տալ նրան, ում մենք քննադատում ենք»։ Դա ոչ թե քաղաքական պայքար է, այլ թշնամական արհեստածին համակարգ։ ՔՊ-ի արձագանքը չի ապացուցում, որ Արամ Սարգսյանը «սխալ» էր․ այն միայն ցույց է տալիս, որ ՔՊ-ի քաղաքական մտածողությունը դարձել է չափազանց նեղ և սահմանափակ։ Ընդամենն արձանագրեմ , որ հոգեհանգստի ժամանակ հոգևոր առաջնորդին  հարգանք ցույց տալը ոչ թե քաղաքականություն է, այլ ավանդույթի ու վշտի փոխառնչության դրսևորում։ Դա մարդկային պահ է, ոչ թե քաղաքական։ ՔՊ-ն իր մթագնած ուղեղով դա չի հասկանում և գուցե պատճառը հենց դա է, որ երբ այլախոհ կուսակցական գործչի մահ է լինում, ՔՊ-ն խրախճանքի մեջ է, բացասական գրառումները և ուրախությունը հորդում է,  իսկ երբ ՔՊ-ից է մահ լինում, հակառակ կողմն է նույն կերպ պատասխանում։ Սա խոսում է այն մասին, որ մարդկային, արժեքային գործոնը ՔՊ իշխանության օրոք  դուրս է մղվել և տեղը մնացել է միայն կուսակցական նեղ տարածքը, որի միջոցով կարող են՝ հանրությանը դեգրադացնելով, պահել աթոռը։

Այս ֆոնի վրա լուսավոր է Վազգենի եղբոր՝ Արմենի գրառումը։ Կարծում եմ դա վերջին շրջանի ամենալուսավոր ու անկեղծ գրառումն էր․ «Զարմանալի օր էր, հորս հոգեհանգիստը։ Վաղուց ներողամտության ու ջերմության զգացմունքների կարոտ էի, դիմություն, ընդդիմություն,  բոլորը մեր հետ էին, մի պահ ուրախացա, որ հերս մահացել ա ու էս բոլորը համախումբ են, դե կյանք ա 95 տարեկան, բայց դա ցավալիորեն էդպես չէր։ Ցավալին նա է , որ էլ չկա որևէ առիթ, երբ հայ մարդը համախմբված, ներողամիտ, միահամուռ կլինի որևէ առիթի կամ արարողության»։ Այո, բոլորս էլ կարոտում ենք այն շրջանը, երբ մարդու մահով չէին ուրախանում․․․ Երբ մահը չէր դառնում քաղաքական ճակատամարտի դաշտ։ Երբ թաղման կապակցությամբ մարդիկ չէին հաշվարկում՝ ում հետ կարելի է կանգնել, ում ձեռք սեղմել, ում ձեռքը համբուրել։ Ո՞վ կարող էր նման պահ արթնացնել, եթե ոչ մեր կաթողիկոսը՝ իր ներկայությամբ, ոչ թե իր քաղաքականությամբ։ ՔՊ իշխանությունը մահվան մեջ անգամ թագավորություն է ուզում։ Եվ ինքն է փորձում բաշխել դժոխքի ու դրախտի բանալիները։

ՔՊ իշխանությունը որքան էլ փորձի քաղաքականացնել մահը, հասարակությունը վաղ թե ուշ կհոգնի այս արհեստական թշնամանքից և կվերադառնա իր բնական, մարդուն արժևորող վիճակին։



Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am