Ինչից է լարվել Փաշինյանը

Ընդհանուր առմամբ երկրում բժշկական ծառայությունների մոտ 30% ն որ ծածկվում է առողջության ապահովագրության համակարգի կողմից, բայց ամենաշատ պահանջարկ ունեցող 30%։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այս ընթացքում լրատվամիջոցները սոցիալական ցանցերը մոնիտորինգի ենթարկո՞ւմ ենք, որ այնտեղ, որտեղ կա ռացիոնալ և հիմնավորված քննադատություն, որպեսզի հատ–հատ դուրս բերենք և ամեն ինչի հետևից գնանք։

Նախորդ օրը, օրինակ, ինձ լարեց այն, որ ես փոխվարչապետի նամակը տեսա, կապված անձամբ իր տեսած դեղատանը իրավիճակի հետ։ Ինձ ամենաշատը լարում է այն, որ մինչև անձամբ մեզնից որևէ մեկը չի առնչվում, այդ ինֆորմացիան ինստիտուցիոնալ չի գալիս մեզ հասնում։ Ես երեկ այդ նամակը կարդալուց հետո մտածեցի, որ մենք գուցե կամավորների խմբեր ձևավորենք, որոնք մեր հանձնարարությամբ տարբեր ուղղություններով գնան և մեզ համար ինֆորմացիա հավաքեն, բերեն։

Ի՞նչ կլինի, որ մի քանի կամավորների խմբեր ձևավորենք, մի խմբին ուղղորդենք, թող գնան դեղատներում մոնիտորինգ անեն, մյուս խմբին առողջապահական առաջնային օղակում մոնիտորինգ անեն, մյուսին բժշկական կենտրոններում մոնիտորինգ անե պատահականության սկզբունքով։ Օրինակ իմ մտքով էլ է անցնում, ասում եմ՝ մի օր մտնեմ դեղատուն կամ պոլիկլինիկա, բայց դա պետք է ինստիտուցիոնալ դարձնել:

Փոխվարչապետը նկարագրել էր, թե ապահովագրության խողովակով դեղ ձեռք բերելու համար դեղատուն մտած մարդը ինչքան ժամանակ է կորցնում. է՛լ փաստաթղթեր, է՛լ տեղեկանքներ. մի հատ պրինտ արեք, քսերոքս: Ես չէի լսել դա: Այսինքն՝ նշանակում է, որ մենք ինչքան էլ ունենք հաղորդակցության ուղիներ, բաներ կան, որ չեն հասնում մեզ, ուրեմն պետք է կամավորների խումբ ունենալ. չեմ ասում՝ հազարավոր մարդկանցից բաղկացած. կարող են 20-30 հոգի լինել. մի քանիսը՝ Երևանում, մի քանիսը՝ մարզերում: Չեմ կարծում, որ դա մեծ ջանք կպահանջի»,–ասաց Փաշինյանը։

 

դիտվել է 697 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am