90 %-ը եկել էր Վազգենի համար․ Արմեն Սարգսյանի գրառման իրական ասելիքը

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, գրառում է արել։ Ասեմ, որ գրառման մեջ իմ ուշադրությունը գրավեց ոչ թե անձնական ու հասարակական էմոցիաները, այլ  բոլորովին այլ բան։  Արմեն  Սարգսյանը ճիշտ արձանագրել է՝ իր հոր հոգեհանգստին եկածների 90 տոկոսը եկել էր ոչ թե իրենց՝ եղբայրների համար, այլ Վազգենին ցավակցելու։ Արմենի  կատարված գրառումից հատկապես այս հատվածը էական է․ «Վախենամ էլ չլինի էս տեսակ իրար գլխի հավաք։  Վազգենի ֆակտորը 90% էր, իմ ու Արամի համար էս տեսակ տարբեր մոտեցում ունեցող հասարակությունը հաստատ չէր գա մեր գյուղ․․․ »։ Եթե այս գնահատականը ընդունենք որպես ազնիվ դիտարկում, ապա ոչ մի այլ սոցիալական վիճակագրություն պետք չէ։

Սա պարզ, միանշանակ և բավականին  ծանր խոստովանություն է․ օրվա իշխանությունը, որը տարիներ առաջ չէր ընդունում Վազգեն Սարգսյանին, իրականում  10 տոկոս է կազմում, որը եկել էր ոչ թե Վազգենի հիշատակը պատվելու, այլ քաղաքական ներկայություն ապահովելու նպատակով։ 90 տոկոսը եկել էին որպես հավատարիմ քաղաքացիներ՝ Վազգենի հիշատակի համար։ 10 տոկոսը եկել էր քաղաքական ներկայություն ապահովելու։  Իրապես, Վազգեն Սարգսյանն այնքան ուժեղ կերպար էր, որ ցանկացած մասնակցություն ընկալվում է որպես Վազգենին հավատարմության խորհրդանիշ։ Այս պնդման մեջ կա նաև հոգեբանական խոր ենթատեքստ։ Արմեն Սարգսյանն իր գրառմամբ հաստատեց, որ իրենք երկրորդական դեմք են՝ իրենց  եղբոր հսկայական ստվերում։ Նրա խոստովանությունը, որքան էլ  ցավոտ լինի, իրականում բացահայտում է հանրային ճշմարտությունը՝ այս երկրում կան մարդիկ, որոնց հիշատակը ավելի մեծ է, քան քաղաքականությունը, և ավելի ծանր՝ քան պաշտոնը։ 


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 831 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am