Գերիների վերադարձի ֆոնին շարունակում են ռեժիմի գերության մեջ մնալ 3 տասնյակ անձինք․ Սամսոնյան

Տեղեկացա, որ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 4 հայազգի գերիներ։ Լուրը շատ ուրախալի է անկախ դաշտում առկա մասնագիտական քննարկումներից առ այն, որ փոխանակումը համաչափ չի եղել, քանի որ ռեժիմն Ալիևին է հանձնել երկու վարձկան ահաբեկիչների, որոնք, ի հակադրություն մեր գերիների, իրական ահաբեկիչներ էին։ Բաքվի բռնապետն այս ամենը կփորձի ներկայացնել որպես «մարդասիրության» դրսևորում, իսկ մեր ռեժիմի պարագլուխն այն մաքսիմալ կօգտագործի որպես նախընտրական քարոզչության ևս մեկ PR հնարավորություն։

Իրականում, Բաքվում հայ գերիների թեման պետք է ի սկզբանե քննարկման առարկա դառնար և լուծվեր մինչև «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը, բայց ռեժիմի համար այդ մարդկանց գերությունը բանակցության առարկա չէր, և, կարծում եմ, որ որոշ հայ գերիների պարագայում ռեժիմի պարագլուխն ինքը կանի ամեն ինչ, որ չվերադառնան։

Մեր գերիների վերադարձի ֆոնին հայկական բանտերում շարունակում են ռեժիմի գերության մեջ մնալ շուրջ 3 տասնյակ անձինք, որոնց միակ «հանցանքը» ռեժիմի ընդդիմախոսությունն է։ Ռեժիմի տեղական գերիների մասով «բանակցող» չկա, իսկ ժամանակին անգամ ոստիկան գնդակահարած ահաբեկիչների դատավարություններն անցնում էին օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ։ Իսկ այսօր Հայաստանում հաստատված բացահայտ հակաժողովրդավարական ռեժիմին իր պարագլխի հետ թույլատրված է անել ամեն ինչ, անգամ բյուջեից գաղտնի գրիֆով դուրս գրել 3 միլիարդ դրամ ու բաժանել ռեժիմի կատարածուներին։ Դե մարդկանց գերության մեջ պահելու մասին էլ չեմ խոսում…

Հ.գ. Հիշեցնեմ, որ արդեն 7-րդ օրն է հացադուլի մեջ եմ, և ինձ ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու նախնական պահանջս շարունակում է անկատար մնալ։

Հ.գ. 2. Ի դեպ, այս օրերի ընթացքում մի շատ դրական բան է տեղի ունեցել. մեր փաստաբանները Բագրատ սրբազանին ու ինձ փոխանցել են մեր փոխադարձ խոսքերը։ Սրբազան հոր և իմ խոսակցության բովանդակությունը չբացահայտելով՝ ուզում եմ ասել միայն, որ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ մեր պայքարը՝ անկասելի։

Լավ մնացեք, և ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Վճռականությո՛ւն, անձնազոհությո՛ւն, հաղթանա՛կ։

Հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Հացադուլի 7-րդ օր
Ապօրինի կալանքի 63-րդ օր

«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց

15.01.2026թ.

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am