Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներին
Դիտել նաև
Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Իրանը հերքում է լուրերը, թե իր պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Հայտնել են ԱՄՆ-ի վիրավորված զինվորականների թիվը
The Economist․ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը
Մեծ Բրիտանիան Թեհրանից տարհանել է իր դեսպանին և հյուպատոսական բոլոր աշխատակիցներին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով, հաղորդել է The Daily Telegraph-ը։
Նշվում է, որ դիվանագետներին տարհանելու որոշումը կայացվել է Իրանում անվտանգության իրավիճակի գնահատման հիման վրա։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը The Daily Mirror-ին հայտնել էր, որ բրիտանական իշխանությունները ժամանակավորապես փակել են Թեհրանում գտնվող դեսպանատունը։
