Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած անցած տարվա ընթացքում Հայաստանում մակրոտնտեսական ցուցանիշների՝ առաջին հայացքից դրական դինամիկային և տնտեսական ակտիվության արագացմանը, ձևավորվող պատկերը շատ ավելի բազմաշերտ և մտահոգիչ է, քան կարող է թվալ մակերեսային գնահատման դեպքում։

Տնտեսական ակտիվության աճը, որը 2025 թվականի դեկտեմբերին 11 ամսվա (հունվար-նոյեմբեր) արդյունքներով հասել է 8,3 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7,4 տոկոսի դիմաց, ինքնին դեռ չի նշանակում կայուն և ներառական տնտեսական զարգացում։ Ընդհակառակը, այդ աճի կառուցվածքային վերլուծությունը բացահայտում է մի շարք ռիսկային միտումներ, որոնք միջնաժամկետ հեռանկարում կարող են լուրջ մարտահրավերներ ստեղծել ինչպես տնտեսական կայունության, այնպես էլ սոցիալական բարեկեցության համար։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ տնտեսական ակտիվության աճը ձևավորվում է ոչ թե արտահանմանն ու արտադրողականությանը ուղղված հատվածների հաշվին, այլ հիմնականում ներքին պահանջարկի վրա հիմնված ճյուղերի ակտիվացման արդյունքում։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի հունվար-նոյեմբերին տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է շինարարության ոլորտը, որտեղ աճի տեմպը 14,9 տոկոսից հասել է 20,1 տոկոսի։ Սա կարող է պայմանավորված լինել պետական կապիտալ ծախսերի, ենթակառուցվածքային ծրագրերի, ինչպես նաև մասնավոր շինարարության ակտիվացմամբ, սակայն եթե նման աճը կապված չէ արդյունաբերության և արտահանման ընդլայնման հետ, ապա ունի կարճաժամկետ բնույթ և չի կարող ստեղծել երկարաժամկետ արտադրողական հիմք։ Շինարարությունը, լինելով ցիկլային ոլորտ, զգայուն է ինչպես ֆինանսական հոսքերի, այնպես էլ պետական բյուջետային քաղաքականության փոփոխությունների նկատմամբ, և դրա վրա հիմնված տնտեսական աճը հեշտությամբ կարող է վերածվել անկման՝ արտաքին կամ ներքին ցնցումների դեպքում։

Նմանատիպ պատկեր է դիտվում նաև ծառայությունների ոլորտում, որտեղ տարեկան աճը արագացել է 6,3 տոկոսից մինչև 10,9 տոկոս։ Թեև ծառայությունների զարգացումը ժամանակակից տնտեսությունների բնական գործընթաց է, Հայաստանի դեպքում այն ևս մեծապես պայմանավորված է ներքին սպառմամբ, ֆինանսական ներարկումներով, առևտրային և կենցաղային ծառայություններով, սակայն ուշագրավ է, որ դրանում շատ փոքր տեղ են զբաղեցնում բարձր ավելացված արժեք ստեղծող, արտահանելի ծառայությունները։

Ամենախնդրահարույց ազդակներից մեկը արտաքին առևտրի կտրուկ վատթարացումն է։ Եթե մեկ տարի առաջ արտաքին առևտուրը Հայաստանի տնտեսական աճի առանցքային հենասյուներից մեկն էր և արձանագրում էր զգալի աճ, ապա 2025 թվականին այն շարունակել է նվազել երկնիշ տեմպերով։ Նման իրողությունը վկայում է ոչ միայն արտահանման հնարավորությունների սահմանափակման, այլև տնտեսության մրցունակության խնդիրների մասին։ Արտաքին առևտրի դանդաղումը նշանակում է արտարժութային մուտքերի կրճատում, վճարային հաշվեկշռի վրա աճող ճնշում և կախվածության խորացում ներքին սպառման և ներմուծման հաշվին ձևավորվող տնտեսական ակտիվությունից։

Արտաքին առևտրի հետ սերտորեն կապված է արդյունաբերության վիճակը, որն այսօր դառնում է տնտեսության ամենաթույլ օղակներից մեկը։ Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ մեկ տարի առաջ տնտեսության աճի շարժիչ ուժ հանդիսացող արդյունաբերական հատվածը 2025 թվականին փաստացիորեն լճացել է։ Եթե 2024 թվականին արդյունաբերության տարեկան աճը կազմել է 7,6 տոկոս, ապա 2025 թվականին այն նվազել է մինչև ընդամենը 0,5 տոկոս, ինչը կարելի է բնութագրել որպես աճի արգելակում։ Սա նշանակում է, որ տնտեսությունը կորցնում է իր արտադրական հիմքը, իսկ առանց արդյունաբերության զարգացման անհնար է ապահովել կայուն արտահանում, տեխնոլոգիական արդիականացում և աշխատատեղերի երկարաժամկետ ստեղծում։

Տնտեսական կառուցվածքային այս խոցելի ֆոնին լրացուցիչ ռիսկ է ստեղծում գնաճի արագացումը։ 2025 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում սպառողական գնաճը հասել է 3,3 տոկոսի՝ նախորդ տարվա 1,5 տոկոսի դիմաց։ Թեև այս մակարդակը թվացյալ կարող է համարվել չափավոր, սակայն դրա կառուցվածքը և դինամիկան լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Գնաճի հիմնական շարժիչը դարձել է սննդամթերքի գների 4,6 տոկոս աճը և ծառայությունների սակագների 3,1 տոկոս բարձրացումը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշները զգալիորեն ավելի ցածր էին՝ համապատասխանաբար 2,2 և 2,5 տոկոս։ Ոչ պարենային ապրանքների գները, որոնք 2024 թվականին նվազել էին 1,8 տոկոսով, 2025 թվականին արդեն ցույց են տվել 0,9 տոկոս աճ։ Սա նշանակում է, որ գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ։ Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել սպառողական գների միջին ամսական աճի արագացմանը, որը 2025 թվականին կազմել է 0,3 տոկոս՝ 2024 թվականի 0,1 տոկոսի դիմաց։ Այս միտումը վկայում է ոչ թե միանգամյա գնային շոկի, այլ կայուն ինֆլ յացիոն ճնշման ձևավորման մասին, որը կարող է շարունակվել նաև հաջորդ տարիներին։ Սննդամթերքի և ծառայությունների թանկացումը հատկապես ծանր ազդեցություն է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերի վրա, քանի որ նրանց ծախսերի կառուցվածքում հենց այս կատեգորիաներն ունեն ամենամեծ կշիռը։

Արդյունքում տնտեսական ակտիվության թվացյալ աճը չի վերածվում իրական բարեկեցության աճի, այլ ուղեկցվում է կյանքի թանկացմամբ և սոցիալական լարվածության պոտենցիալ բարձրացմամբ։ Եթե նկատվող միտումները պահպանվեն, և չկատարվեն խորքային փոփոխություններ՝ ուղղված արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերության վերակենդանացմանը, արտահանման խթանմանը և գնաճի կառավարմանը, ապա ներկայիս աճն ունենալու է ընդամենը կարճաժամկետ էֆեկտ։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am