Կարո՞ղ ենք ենթադրել, որ ազատվողների ցանկը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ուստի Արցախցի գործիչներն ու Ռուբեն Վարդանյանը վերջինն են գալու...

Լավ է, որ 4 գերի եկավ, վատ է, որ մյուսները չեն գալիս: Եթե այս 4 հոգուն 2 սիրիացի մարդասպանների հետ են փոխանակել, ապա ու՞մ հետ են փոխանակելու գոնե պաշտոնապես հաստատված մյուս 19 հոգուն և հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ ազատվողների ցանկը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ուստի Արցախցի գործիչներն ու Ռուբեն Վարդանյանը վերջինն են գալու...եթե գալու են․․
Ամեն դեպքում արձանագրենք, որ մի քար ընկավ սրտներիցս` հատկապես Վիգենի ու Վագիֆի ազատվելը պետք է օր առաջ լիներ և լավ է, որ եղավ: Բայց ոչ մի հայ չի կարող, չպետք է հանգիստ քնի ու հաշտ լինի այն իրողության հետ, որ Բաքվի բանտերում դեռ հայ մարդիկ են խոշտանգվում, այն էլ Արցախի անկախությանն իրենց կյանքը նվիրած մարդիկ:
Բայց ուրիշ բանի մասին եմ ուզում այսօր գրել: Տեսնում եմ, որ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդիկ տագնապի մեջ են, թե` գերիների վերադարձը փիառ ակցիա է, ՔՊ-ի վերարտադրությանը նպաստող և փորձում են կոտրել այն միֆը, թե Փաշինյանի շնորհիվ ու ջանքերով է դա տեղի ունեցել: Ճիշտ է` ինքը/ իրենք փորձում են մաքսիմալ օգտագործել այս փաստն, ի շահ իրենց, բայց մի պարզ ճշմարտություն պետք է գիտակցենք.
2025 թվականին դեռևս նիկոլական հայացքներ ունեցող մարդուն այլևս անհնարին է դարձի բերել ու սթափեցնել, իսկ հականիկոլականի համար` անգամ եթե Փաշինյանն աշխարհի բոլոր գերիներին ազատի ու բոլոր պատերազմները դադարեցնելով`համաշխարհային խաղաղություն հաստատի, նրա նկատմամբ դրական վերաբերմունք էլ չի ձևավորվի, նրա վստահությունը հնարավոր չի լինի շահել:
Այնպես որ սրտահան մի եղեք, հանգիստ վերաբերվեք նախընտրական այս իրադարձություններին` օրեր են կմթնեն անց կկենան...դեռ ԱՄՆ-ից Վենսն է ժամանելու, ԵԽԽՎ մարդու իրավունքների հսնձնակատարը, մայիսին` տարբեր երկրների ղեկավարներ...Վստահ եմ, որ ով ՔՊ է ընտրելու, նրա համար լրիվ մեկ է` ով կգա ու կգնա, ավելին` նույնիսկ եթե Սյունիքն էլ հանձնի Նիկոլը, այդ փոքրաթիվ զանգվածը նրան է ընտրելու: Ինչպես մեկ է նաև նրանց համար, ովքեր դեմ են Նիկոլին ու ՔՊ-ին և դեմ կլինեն` նույնիսկ եթե Թրամփը, Մելանիի ձեռքը բռնած, գա Երևան, Պուտինն էլ Սի Ծինփինի հետ ազգային հերոսի կոչում տան:
Սխալներ կան, որ ներելի չեն, հանցանքներ կան, որոնք վաղեմության ժամկետ չունեն...

Արմինե Օհանյան

Հրապարակ օրաթերթ

դիտվել է 652 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am