Թուրքիայում «Իսլամական պետության» 38 ներկայացուցիչ է ձերբակալվել
Թուրքական ոստիկանությունը Բուրսա նահանգի Յըլդըրըմ, Օսմանգազի և Ինեգյոլ շրջաններում գտնվող 11 հասցեներում իրականացված միաժամանակյա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է 38 անձի, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Այս մասին, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: 38 անձինք էլ Սիրիայի քաղաքացիներ են եղել Իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են կրիչներ և այլ թվային նյութեր, որոնք ապացուցում են ձերբակալվածների՝ ԻՊ-ի հետ կապ ունենալու հանգամանքը: Ոստիկանությանը հայտնի դարձած տվյալների համաձայն` խումբը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել ամանորյա տոներին:
