Այս խոսքերը գրանտակեր և իշխանական հանրույթում տագնապ են առաջացրել․ վերլուծություն

Հայ ժողովրդի մեծ բարեկամ և, հետևաբար, հայ իշխանության մեծ թշնամի Վլադիմիր Սոլովյովն իր եթերում ասել է, որ Հայաստանում տեղի ունեցողը Ռուսաստանի համար ցավալի է, ավելի կարևոր, քան Վենեսուելայի դեպքերը: «Մենք պետք է բացատրենք՝ խաղն ավարտված է… Եթե մեր ազգային անվտանգության համար մեզ անհրաժեշտ էր սկսել հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում, ինչո՞ւ նույն նկատառումներից ելնելով մենք չենք կարող սկսել նույնը մեր ազդեցության մյուս գոտիներում»,- ասել է Սոլովյովը՝ նկատի ունենալ ինքնիշխան Նոր Հյաստանը և Կենտրոնական Ասիայի գերհզոր ինքիշխան գերտերությունները:

Այս խոսքերը գրանտակեր և իշխանական հանրույթում տագնապ են առաջացրել: Սրանք կարծում են, որ Նոր Հայաստանն իրավունք ունի մտածել իր ազգային անվտանգության մասին և ապահովել այն, բայց ահա Ռուսաստանը դրա իրավունքը չունի: Սրանց լակոտ-լուկուտ զիբիլը հայրենի ընդդիմությունից պահանջում է պատերազմ Սոլովյովի դեմ, մի խոսքով, ինչ ասես չեն ասում և կասեն առաջիկայում: Սրանք համոզված են, որ իրավունք ունեն դառնալ Արևմուտքի ֆիլիալ և հանուն Արևմուտքի շահերի իրականացնել ամենաստոր հակառուսական պրոյեկտներ, և Ռուսաստանը պարտավոր է հանդուրժել դա: Եվ այս կապակցությամբ ուզում եմ հայտնել մի քանի նկատառում:

Առաջին. Սոլովյովը շարքային բլոգեր կամ լրագրող չէ՝ նա ՌԴ առաջնորդի խոսափողն է: Նրա ասածն այն է, որ Ռուսաստանը չի հանդուրժի ոչ մի հակառուսական քայլ իր հարևանությամբ, ինչպեսև Միացյալ Նահանգները, և դժբախտ Մադուրոյի առևանգումը ձեզ վառ օրինակ: Հարցը միայն ժամանակն է, թե երբ կսկսի չհանդուրժել: Կոնկրետ Ուկրաինայի դեպքում Պուտինը սպասեց դանակը ոսկորին հասնելուն, և բանդերականների ու նրանց արևմտյան երազանքները՝ ՆԱՏՕ բազա Ղրիմում, գեղեցիկ հրթիռներ Խարկովում, նացիստական իշխանություն Կիևում և այլն, հօդս ցնդեցին:

Երկրորդ. ոչ մի ալեքսանյան վահագ կամ սիմոնյան ալեն, Զելենսկի կամ Պորոշենկո, չեն կարող համոզել, որ Թրամփի ուղին Հայաստանում կամ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ում զուտ դեմոկրատական, մարդասիրական և լիրիկական բաներ են, բացարձակապես ուղղված չեն Ռուսաստանի դեմ, իսկ ժողվարչապետի այն հայտարարությունը, որ Թրամփի ուղուց Ռուսաստանը շատ կխերվի, պարզապես մանկամիտների համար նախատեսված նարատիվներ են, իսկ քանի որ ռուսները մանկամիտ չեն, ուրեմն, իրենց թույլ կտան չհավատալ Զելենսկու կամ ժողվարչապետի կարգի ազնիվ դեմոկրատներին:

Երրորդ. Թրամփի ուղի կոչված ամերիկյան նախագիծը ոչ այլ ինչ է, քան ԹՈՒՐԱՆ, անկախ նրանից, թե ոնց դա կանվանես: Իսկ ինչ ասել է Թուրանը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար՝ կարող եք տեղեկանալ անգլիական Բրիտանիկուսից, ֆրանսիական Լառուսից, այլ հեղինակավոր հանրագիտարաններից: Անձամբ պոռնոաստղ Մելանի մարդն ա ասԸմ՝ իմ անվան կամուրջը կկապի մեր էս ախպեր թուրքերին մեր էն մյուս ախպեր թուրքերի հետ, նրանք էլ միասին կմիանան իրենց էն մյուս ախպեր թուրքերի հետ, հետո բոլորով միասին կմիանան իրենց չինական ախպեր թուրքերի հետ: Անա․․ն Թրամփի ասածը, եթե նորմալ մարդու լեզվով կրկնես, հետևյալն է. իմ թուրք վասալները կմիավորվեն, միասնական ուժերով կքանդեն Ռուսաստանը հարավից ու ՌԴ թյուրքական ավտոնոմիաներից, հետո հերթը կհասնի Կենտրոնական Ասիային, որի հարևանությամբ ընկեր Սի Ցզինպինը 50 միլիոն թուրք ախպեր է տանջում գրեթե գետտոյի պայմաններում, դե, ձեռի հետ էլ Իրանը վարի կտան:
Հիմա, ի՞նչ է անելու գերտերության առաջնորդն այս հեռանկարը կանխելու համար: Գրեթե անելիք չունի, Սոլովյովի ասածից զատ: Ես էլ եմ ասել բազմիցս: Ռուսաստանը պատմական փորձ ունի իր սաահմաններում հակառուսական նախագծեր վիժեցնելու՝ Աֆղանստան, Վրաստան, բանդերական Ուկրաինա: Սրանք միայն մեր աչքի տեսածն են, իսկ անցյալում օրինակներն անթիվ են:
Դե, ի՞նչ ասեմ: Կառուցեք Թուրան հանուն թուրք-արևմտյան դաշինքի, Սոլովյովին զրկեք ՀՀ պետական պարգևից, բայց նկատի ունեցեք, որ Սոլովյովի ասածը Պուտինի ասածն է, աչքներիդ տակ միշտ ունեցեք Ամինի, Սաակաշվիլիի, Զելենսկու և այլ պատմահամբալների հերոսական օրինակը, որոնց չփրկեցին ոչ Թրամփը կնգա հետ, ոչ էլ Բարձրյալը: УРА!!!

Գրել է Արտյոմ Խաչատրյանը։

դիտվել է 829 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am