Առանձնապես խոշոր չափերով շորթում՝ քրեական հեղինակությունների մասնակցությամբ. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նախնական քննությամբ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքացուց 2016 թվականի մարտին կատարվել է առանձնապես խոշոր չափերով շորթում՝ քրեական հեղինակությունների մասնակցությամբ։ Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացին իր ծանոթի հետ ունեցել է անձնական, գումարային խնդիրներ, ինչին միջամտել են քրեական հեղինակություններ համարվող Մ.Դոլոյանը, Վ.Ավդիանին և ճնշում գործադրելու միջոցով քաղաքացուց պահանջել են առանձնապես խոշոր չափերի գումար, որն, իբր, նա պարտք է մեկ ուրիշին։ Реклама 49 2016 թվականի մարտի 25-ին՝ Երևանում, Մ.Դոլոյանը զանգահարել և հանդիպման է հրավիրել քաղաքացուն։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, նրանք հանդիպել են, որին ներկա են եղել նաև այլ անձինք, նրանց թվում՝ Վ.Ավդիանին: Օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է, որ վերջիններս պարզաբանումներ են պահանջել 2013-2014թթ. Վրաստանում ենթադրյալ պարտված «գրազի» վերաբերյալ, ինչը քաղաքացին հերքել է։ Այնուհետև քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել՝ պահանջելով իրենց հանձնել 20.000 ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է նաև, որ հեղինակությունները սպառնալիքով վերցրել են վերջինիս «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենան, որով նա գնացել էր հանդիպման: 2017թ. նոյեմբերի 17-ին Մ.Դոլոյանը հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, վերջինիս մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Վ.Ավդիանին ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս մասով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am