ԴԱԻՇ-ից ազատագրվել է հինգ գյուղ
Իրաքի անվտանգության ուժերը ԴԱԻՇ-ից ազատագրել են հինգ գյուղ՝ երկրի հյուսիսային Սալահ էդ-Դին շրջանում անցկացված գործողությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ուժային գերատեսչությունների աղբյուրին: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ զինվորականները Իրաքի հյուսիսում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ մի քանի մարտերից հետո կարողացել են ազատագրել հինգ գյուղ: Բախումների արդյունքում զոհվել է չորս զինվոր և վիրավորվել 18-ը, ոչնչացվել են ԴԱԻՇ-ի առնվազն 24 զինյալ: Ցամաքային ուժերին աջակցել են Իրաքի ռազմաօդային ուժերի և ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ինքնաթիռները, որոնք գործողության ընթացքում չեզոքացրել են պայթուցիկներով լի բեռնատար: Բացի դրանից, զինվորականները բռնագրավել են զենք-զինամթերքի խոշոր խմբաքանակներ, ԴԱԻՇ-ի մի քանի տրանսպորտային միջոցներ ոչնչացվել են:
