Զգո՞ն, թե՞ Ջգոն․ ՔՊ-ականը Փաշինյանին միացած տիրադավի անունը չգիտի
Նախօրեին մի խումբ հոգևորականներ ֆեյսբուքյան գրառումներով հայտնեցին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի և 10 տիրադավների «եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը։
ՔՊ-ականները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրար հերթ չտալով ոգևորված գրառումներ արեցին՝ հրապարակելով հակաեկեղեցական արշավին միացած քահանաների անուններն ու լուսանկարները։
Նրանցից առավել շատ կարծես թե ոգևորվել էր ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Վերջինիս ոգևորությունն այնքան մեծ էր, որ քահանաներից մեկի` Տեր Զգոն քահանա Աբրահամյանի անունը սխալ է նշել՝ գրելով Տեր Ջգոն քահանա Աբրահամյան։
Կարծում ենք՝ Սոնա Ղազարյանը, կամ հուզմունքից մի պահ մոռացել էր հայոց այբբուբենի տառերը կամ քահանայի ֆեյսբուքյան էջում հոգևորականի լատինատառ գրված անունը տեսնելով Զգոնը վերածել Ջգոնի։
oragir.news

