Նրանք արտասահմանից ահաբեկիչների են բերել մեր երկիր, մարդկանց են գլխատել. Փեզեշքիան
Նրանք արտասահմանից ահաբեկիչների են բերել մեր երկիր։ Նրանք մզկիթներ են այրել, մարդկանց են այրել, ոմանց գլխատել են։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ խոսելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։
«Այս մարդիկ մեր երկրից չեն։ Եթե որևէ մեկը այս երկրին է պատկանում, թող բողոքի ակցիա անի, և մենք կլսենք նրա բողոքը և կլուծենք խնդիրը։ Նրանք տեղում սպանում են անմեղ մարդկանց, հրդեհում են, սա անընդունելի է»,- ասել է Փեզեշքիանը։
