Թուրքիայի ափերի մոտ միգրանտներով նավակ է խորտակվել․ կա զոհ
Էգեյան ծովում՝ Թուրքիայի արևմտյան ափերի մոտ, շաբաթ օրը միգրանտներով նավի խորտակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, յոթը համարվում են անհետ կորած, հայտնում է AFP-ն։
Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ռետինե նավակից 37 մարդու է փրկել։
Միջադեպը տեղի է ունեցել Իզմիր նահանգի Դիկիլի քաղաքի մոտ։ Դիկիլին գտնվում է Հունաստանի Լեսբոս կղզու դիմաց՝ մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։
