ԴՈՒ ՀԻՄԱ ԳԵՐԻ ԵՍ, մեր կալանավորված ՍՐԲԱԶԱՆՆԵՐԸ ավելի ազատ են քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին
Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ժողովրդական խոսքն ասում է` խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես։
Կարևորը ճիշտ պահին լռել իմանաս։ գիտեմ, որ տեսախցիկներ շատ ես սիրում, քանի որ ժամանակին մեզ խնդրում էիր, որ քո նյութերը տարածենք և երբեմն խնդրում էիր տարբեր մարդկանց հետ հանդիպումներ կազմակերպենք։
Քիզ մի հարց, բայց անկեղծ պատասխանի, որ մենակ ես մնում, չնայած հիմա այլևս մենակ չես կարող մնալ` նա միշտ իր մարդկանց քո կողքին կպահի իբրև քո անվտանգությունը պաշտպանելու համար, բայց իրականում քեզ հսկելու համար են նրանք, որ չպատահի հանկարծ փոշմանես ու հետ կանգնես դավաճանական ուղուց, ԴՈՒ ՀԻՄԱ ԳԵՐԻ ԵՍ, մեր կալանավորված ՍՐԲԱԶԱՆՆԵՐԸ ավելի ազատ են քան դու։ քեզ ճանաչող մարդը համաձայն կլինի հետս, եթե ասեմ, որ սեփական ստվերիցդ էլ ես վախենում, լույսդ վառ պահի, որ կարողանաս քնել։ ինքն էր ասել, որ ասես, թե իբև…
Մի նեղվիր, երբ տիրադավ կամ դավաճան կասեն, դա այլևս քո անվան անբաժան բաղադրիչն է դարձել, կամաց-կամաց սովորիր, անգամ շիրմաքարիդ է դաջվելու։
Եթե երկու բառով քեզ նկարագրելու լինեմ կասեմ ՄԱՐԴԱՏՅՑ ՏԻՐԱԴԱՎ։
Կոլոտ բարև, կողքից երկու ստեղն կա միառժանակ սեղմիր սքրին կլինի, ապրես»,- գրել է նա։
