Ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
ՄԵՆՔ, ԱՆԿԱԽԱԿԱՆՆԵՐՍ, ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՆՔ
Մեր դիրքորոշումը Հայաստանի տարածքում «հիբրիդային» պատերազմի վերաբերյալ հետեւյալն է:
Մենք ինքնիշխան երկիր ենք, և երբ մենք իշխանության գանք, ի տարբերություն ներկա ստորաքարշ իշխանությունների և նրան սատարող հինգերորդ շարասյանը, մենք ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ, լինի դա Ռուսաստանը, Արևմուտքը, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային որևէ այլ ուժ:
Հայաստանը ազդեցության գոտիների հանար տաք թե սառը պատերազմի կռվադաշտ կամ փորձադաշտ չի:
Մեր քաղաքականությունը և մեր ինքնիշխանությունը ունենալու է հետևյալ բովանդակությունը. զբաղվեք ձեր աշխարհաքաղաքական կռիվներով որտեղ ուզում եք, բայց Հայաստանում կռվել մենք ոչ մեկին թույլ չենք տա:
Հայաստան կարող եք գալ ներդրումներով, տնտեսական նախգծերով, անվտանգության բնագավառում դաշնակցային առաջարկներով: Հայաստանը կարող է դառնալ տրանզիտային հանգույց բոլոր ուղղություններով և բոլորի համար, իրական կամուրջ տարբեր աշխարհաքաղաքական համակարգերի միջև համագործակցության համար:
Դա մեր նախընտրական ծրագրի գլխավոր դրույթներից է` մեր առաջարկած «Երկիր-Կամուրջ» հայեցակարգը:
Մենք պայքարելու ենք բոլորի դեմ, ով Հայաստան է բերում մեծ տերությունների միջև «պրոքսի» պատերազմ, զինվորագրվում որպես այս կամ այն բլոկի շահերի համար Հայաստանը զոհաբերելու պատրաստ լակեյ:
Մենք ենք նվաճել Հայասատանի անկախությունը և մենք էլ թույլ չենք տա, որ Հայաստանը կորցնի այդ անկախությունը, դառնալով ինչ որ բլոկի սատելիտ:
Կեցցե Հայաստանի հավերժ անկախությունն ու ինքնիշխանությունը:
