Հայաստանում կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին․ քաղաքագետ

Սահմանադրությունից դուրս իշխանություն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Վերջին օրերին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները այլևս չեն կարող դիտարկվել որպես զուտ ներեկեղեցական գործընթացներ կամ քաղաքական մեկնաբանությունների առարկա դարձած միջադեպեր։ Գործ ունենք սահմանադրական կարգի խաթարման վտանգավոր դրսևորման հետ, երբ գործադիր իշխանության ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում ինքնուրույն ինստիտուտի լեգիտիմությունն ու նրա կայացրած որոշումների պարտադիր ուժը։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացվել է եկեղեցու կանոնական ընթացակարգերի շրջանակում։ Դրան հաջորդած արձագանքը Նիկոլ Փաշինյանի կողմից հարցը տեղափոխեց բոլորովին այլ հարթություն՝ ինստիտուցիոնալ հակադրության և իրավական նիհիլիզմի դաշտ։

Երբ գործադիր իշխանության ղեկավարը հրապարակավ հայտարարում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կայացված որոշումները «առոչինչ են» և «արժեք չունեն», նա փաստացի դուրս է գալիս իր սահմանադրական լիազորությունների շրջանակից։ Սահմանադրական պետությունում որևէ պաշտոնյա, անկախ իր քաղաքական մանդատից, իրավասու չէ գնահատել կամ չճանաչել այլ ինքնուրույն ինստիտուտի ղեկավար մարմնի օրինականությունը։ Նման հայտարարությամբ գործադիր իշխանությունը իրեն վեր է դնում օրենքից և սահմանադրականությունից:

Այս մոտեցումը ավտորիտար կառավարման դասական դրսևորում է, երբ իշխանությունը չի սահմանափակվում օրենքով, այլ ինքն է որոշում՝ որ իրավական ակտն է ենթակա կատարման, իսկ որը՝ ոչ։ Արդյունքում ինստիտուտները դադարում են գործել որպես ինքնուրույն համակարգեր և վերածվում են քաղաքական նպատակահարմարության գործիքների։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հարցն այս համատեքստում երկրորդական է․ առանցքայինը ստեղծված նախադեպն է, ըստ որի քաղաքական իշխանությունն իրեն իրավունք է վերապահում միջամտելու և վերահսկելու ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կառույցների ներքին որոշումները։

Ամենավտանգավոր հետևանքը լեգիտիմության միասնական համակարգի քայքայումն է։ Եթե գործադիր իշխանությունը կարող է հայտարարել, որ Կաթողիկոսի որոշումները առոչինչ են, ապա նույն տրամաբանությամբ այլ սուբյեկտներ կարող են իրենց հերթին չճանաչել կառավարության, դատական համակարգի կամ այլ պետական մարմինների որոշումները։ Այս կերպ ձևավորվում է ընտրովի լեգիտիմության մոդել, որտեղ յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում՝ ում ենթարկվել և ում՝ ոչ։

Պատմական փորձը բազմիցս ցույց է տվել, որ նման իրավիճակները չեն հանգեցնում կայուն կառավարման, այլ ստեղծում են քաոսի, բախումների և ինստիտուցիոնալ փլուզման իրական վտանգ։

Վարչապետի մասնակցությունը պատարագին՝ պաշտոնանկ արված առաջնորդի հետ, նույնպես չի կարող դիտարկվել որպես հավատքի կամ անձնական վերաբերմունքի դրսևորում։ Այն կրում է հստակ քաղաքական սիմվոլիկ բնույթ և ուղերձ է ամբողջ եկեղեցական համակարգին, որ կանոնական կարգը ենթակա է քաղաքական սրբագրման։

Սա պետության և եկեղեցու սահմանազատման սկզբունքի կոպիտ խախտում է և եկեղեցու ներքին պառակտման պետական հովանավորման դրսևորում։

Այսպիսով, Հայաստանում ձևավորվում է վտանգավոր իրավիճակ, որտեղ կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին, ինստիտուցիոնալ ինքնուրույնությունը կորցնում է իր պաշտպանվածությունը, իսկ իրավական նորմերը դառնում են հարաբերական և պայմանական։ Սա պետական կառավարման մոդելի խորքային ճգնաժամ է։ Հարցը հանգում է մեկ հիմնարար ընտրության՝ պետությունը կառավարվելու է օրենքո՞վ, թե՞ «բեսպրեդելով»»,-գրել է նա։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Բախումներ և բռնություն հրահրողները խիստ կպատժվեն. Իրանի ԱԽ քարտուղար Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Honda Elysion»-ը գլխիվայր շրջվել է․ տարածքում եղել են արնանման հետքեր Զգո՞ն, թե՞ Ջգոն․ ՔՊ-ականը Փաշինյանին միացած տիրադավի անունը չգիտի Նրանք արտասահմանից ահաբեկիչների են բերել մեր երկիր, մարդկանց են գլխատել. Փեզեշքիան Թրամփը առաջարկել է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ափերի մոտ միգրանտներով նավակ է խորտակվել․ կա զոհ Տեր Վազգեն արք. Միրզախանյանը բարոյազրկված լքեց մեր թեմը, հիմա դարձել է եկեղեցու բարենորոգիչ․ Լևոն Չիդիլյան Ընտրություններից առաջ Փաշինյանը «հավաքում է» աղանդավորների քվեները. ՀՀ-ում դրանց թիվը մի քանի 100 հազար է ԴՈՒ ՀԻՄԱ ԳԵՐԻ ԵՍ, մեր կալանավորված ՍՐԲԱԶԱՆՆԵՐԸ ավելի ազատ են քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին Տավրոս Սափեյանն այսօր կրկին խոչընդոտել է, որ տեր Հայկը պատարագ անցկացնի Քաղաքական խաղալիք Գևորն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս «Ես չէի, սարկավագն էր, ուրարակիրն էր». տիրադավերին միացած Տեր Շմավոնը` հայտնի «կանդրաբանդայի» մասին Իմ հավատարմությունն եմ հայտնում Գարեգին Բ Կաթողիկոսին․ Հուսիկ աբեղա Սմբատյան Հալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները մեկ շաբաթ փակ կմնան Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե´ք․ փաստաբան Ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ․ Լևոն Զուրաբյան Հայաստանում կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին․ քաղաքագետ Ադրբեջանից Հայաստան այսօր 18 վագոնից բաղկացած գնացք է ուղևորվել Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան ենք մեր հավատի մեջ․ Վիրահայոց թեմը աջակցում է Վեհափառին Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ Լճաշենում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն, իսկ մի քանի րոպե հետո նույն վայրում բախվել է 8 մեքենա Անչափահասների միջև ծագած վիճաբանությանը միջամտել են նրանց հայրերը․ կա վիրավոր Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին փայտանյութով բարձված կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Իրանում հայ ցուցարար է սպանվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am