Գողության դեպք՝ Կոտայքի մարզում․ բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր․ վնասը մոտ 3 մլն է

Հունվարի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչություն է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ռուստամ Շ․-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կոտայքի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ քրեական ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում Ռուստամ Շ․-ն ոստիկաններին հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 22։30-ից մինչև 2026թ.-ի հունվարի 1-ը ժամը 01։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի իր տան առաջին հարկի եվրոպական արտադրության պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել 2-րդ հարկի ննջասենյակում գտնվող մետաղյա պատուհանի դուռը և այնտեղից հափշտակել 1 մլն 700 հազար դրամ գումար, 200 եվրո, 5000 ռուբլի գումար, պլասմասե տարայի մեջ առկա մոտ 400 հազար դրամի մետաղադրամ, 2 հատ կանացի թևնոց, 2 հատ կանացի մատանի, 1 զույգ ականջօղ, 1 հատ վզնոց, պատճառելով ընդհանուր մոտ 3 մլն դրամի գույքային վնաս։

Կոտայքի քրեական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անհայտ անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Ընտրություններից առաջ Փաշինյանը «հավաքում է» աղանդավորների քվեները. ՀՀ-ում դրանց թիվը մի քանի 100 հազար է ԴՈՒ ՀԻՄԱ ԳԵՐԻ ԵՍ, մեր կալանավորված ՍՐԲԱԶԱՆՆԵՐԸ ավելի ազատ են քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին Տավրոս Սափեյանն այսօր կրկին խոչընդոտել է, որ տեր Հայկը պատարագ անցկացնի Քաղաքական խաղալիք Գևորն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս «Ես չէի, սարկավագն էր, ուրարակիրն էր». տիրադավերին միացած Տեր Շմավոնը` հայտնի «կանդրաբանդայի» մասին Իմ հավատարմությունն եմ հայտնում Գարեգին Բ Կաթողիկոսին․ Հուսիկ աբեղա Սմբատյան Հալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները մեկ շաբաթ փակ կմնան Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե´ք․ փաստաբան Ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ․ Լևոն Զուրաբյան Հայաստանում կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին․ քաղաքագետ Ադրբեջանից Հայաստան այսօր 18 վագոնից բաղկացած գնացք է ուղևորվել Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան ենք մեր հավատի մեջ․ Վիրահայոց թեմը աջակցում է Վեհափառին Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ Լճաշենում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն, իսկ մի քանի րոպե հետո նույն վայրում բախվել է 8 մեքենա Անչափահասների միջև ծագած վիճաբանությանը միջամտել են նրանց հայրերը․ կա վիրավոր Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին փայտանյութով բարձված կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Իրանում հայ ցուցարար է սպանվել Բջնի գյուղից դեպի Հրազդան մերկասառույցի պատճառով շտապօգնությունը չի կարողանում մոտենալ բուժառուներին Մերժում եմ արծաթասեր եպիսկոպոսների և ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի «բարենորոգման» ծրագիրը. Վարուժան դպիր Դանիելյան Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին, հոգեւոր եղբայրներիս պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Կիրակոս քահանա Երևան ժամանող մի շարք չվերթեր հետաձգվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am