Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ. ՀԱԵ-ի դեմ արշավը նրա նախընտրական ռազմավարության առանցքն է․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ ծանր կարգապահական հիմքերով։ Սա Եկեղեցու կանոնական իրավազորության հարց է։
Սակայն դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարությամբ փորձեց այդ որոշումը «չեղարկել»՝ փաստացի հռչակելով, որ Հայրապետական տնօրինությունն ուժ չունի, իսկ պաշտոնանկ եղած հոգևորականը շարունակում է լինել թեմի առաջնորդ։
Սա արդեն քաղաքական հայտարարություն չէ։ Սա պետական լիազորությունների բացահայտ բռնազավթման փորձ է՝ Եկեղեցու դեմ։
Երբ երկրի վարչապետը փորձում է որոշել՝ ով է թեմական առաջնորդ, նա խախտում է ոչ միայն պետություն–եկեղեցի սահմանը. նա խախտում է սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետև իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։
Այսինքն՝ սա այն պահն է, երբ Փաշինյանը գնում է վաբանկ։

Քաոսը՝ որպես քարոզարշավի մեթոդ

Բայց ամենակարևորը նույնիսկ դա չէ։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքական գործելաոճը տարիներ շարունակ հիմնված է եղել մի պարզ սխեմայի վրա․ քաոս ստեղծել, հասարակությանը բևեռացնել, երկիրը պահել մշտական լարվածության մեջ, և այդ խառնաշփոթի մեջ ներկայանալ որպես «անփոխարինելի ղեկավար»։
Այսպես նա կառուցել է իր քաղաքական կապիտալը։ Այսպես է նա վերարտադրվել։ Եվ այսօր՝ ընտրություններից առաջ, նա այդ մեթոդը հասցնում է առավել վտանգավոր մակարդակի։ Որովհետև հիմա թիրախավորված է ոչ թե հերթական խումբը կամ անհատը, այլ՝ Հայաստանի ազգային ինստիտուցիոնալ վերջին կառույցը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։

ՀԱԵ-ն պետք է «մասնատել-խորտակել-խամաճիկացնել»

Եկեղեցու դեմ այս գործընթացը պատահական չէ, և ամենևին էլ «բարեփոխում» չէ։ Սա ծրագիր է՝ Եկեղեցին ներսից մասնատել, հեղինակազրկել, խորտակել իր համախմբող դերը, և ի վերջո դարձնել քաղաքականապես կառավարվող խամաճիկային կառույց։
Նիկոլ Փաշինյանը չի շտապելու «միանգամից լուծել հարցը»։ Նա, հակառակը, այս գործընթացը խորացնելու է՝ մեթոդաբար ու հետևողականորեն։ Նա կաշխատի Եկեղեցու ներսում ձևավորել և մեծացնել իր «աջակիցների բազան»՝ համալրելով տիրադավների «բանակը» և ստեղծելով հովանավորվող խմբեր ու «նոր առաջնորդներ»։ Սա արվելու է նույն մեթոդով, որով տարիներ շարունակ իրականացվել է պետական ինստիտուտների ապամոնտաժումը՝ բաժանիր, թուլացրու, կախվածություն ստեղծիր, վերահսկիր։

Եվ այո՝ սա նաև արտաքին օրակարգերի սպասարկում է

Պետք չէ միամտանալ․ ազգային ինստիտուտների քանդումը միայն ներքաղաքական շարժառիթով չէ։ Երբ քանդվում է ինքնության առանցքը՝ քանդվում է նաև դիմադրողականությունը, և երկիրը դառնում է ավելի հեշտ կառավարելի՝ արտաքին ճնշումների ու պարտադրանքների ներքո։
ՀԱԵ-ի հարցում պետք է լինի միասնական աջակցություն
Այս իրավիճակում կա մեկ պարզ ճշմարտություն․ իրական ընդդիմադիր ուժերը, անկախ այն հանգամանքից՝ գաղափարական առումով կգնան կոնսոլիդացիայի, թե ոչ, պարտավոր են ՀԱԵ-ի հարցում հանդես գալ միասնական սատարող հայտարարությամբ։
Սա այլևս միայն եկեղեցական հարց չէ։ Սա սահմանադրական կարգի, իրավական համակարգի և ազգային անվտանգության հարց է։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Ընտրություններից առաջ Փաշինյանը «հավաքում է» աղանդավորների քվեները. ՀՀ-ում դրանց թիվը մի քանի 100 հազար է ԴՈՒ ՀԻՄԱ ԳԵՐԻ ԵՍ, մեր կալանավորված ՍՐԲԱԶԱՆՆԵՐԸ ավելի ազատ են քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին Տավրոս Սափեյանն այսօր կրկին խոչընդոտել է, որ տեր Հայկը պատարագ անցկացնի Քաղաքական խաղալիք Գևորն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս «Ես չէի, սարկավագն էր, ուրարակիրն էր». տիրադավերին միացած Տեր Շմավոնը` հայտնի «կանդրաբանդայի» մասին Իմ հավատարմությունն եմ հայտնում Գարեգին Բ Կաթողիկոսին․ Հուսիկ աբեղա Սմբատյան Հալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները մեկ շաբաթ փակ կմնան Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է` միաբանվե´ք․ փաստաբան Ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ․ Լևոն Զուրաբյան Հայաստանում կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին․ քաղաքագետ Ադրբեջանից Հայաստան այսօր 18 վագոնից բաղկացած գնացք է ուղևորվել Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան ենք մեր հավատի մեջ․ Վիրահայոց թեմը աջակցում է Վեհափառին Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ Լճաշենում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն, իսկ մի քանի րոպե հետո նույն վայրում բախվել է 8 մեքենա Անչափահասների միջև ծագած վիճաբանությանը միջամտել են նրանց հայրերը․ կա վիրավոր Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին փայտանյութով բարձված կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Իրանում հայ ցուցարար է սպանվել Բջնի գյուղից դեպի Հրազդան մերկասառույցի պատճառով շտապօգնությունը չի կարողանում մոտենալ բուժառուներին Մերժում եմ արծաթասեր եպիսկոպոսների և ՀՀ գլխավոր և գերագույն ծաղրածուի «բարենորոգման» ծրագիրը. Վարուժան դպիր Դանիելյան Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին, հոգեւոր եղբայրներիս պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Կիրակոս քահանա Երևան ժամանող մի շարք չվերթեր հետաձգվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am