Ինքնամատուցման մրցավազքում անգերազանցելի են նրանք, ովքեր նույն կերպ հակառակ ուղղությամբ էին մրցում
Մի բարենորոգման առիթով
Ինքնամատուցման մրցավազքում անգերազանցելի են հատկապես նրանք, ովքեր ժամանակին միևնույն ջանասիրությամբ հակառակ ուղղությամբ էին մրցում (հատկապես իրար դեմ). հավանաբար մտքներում այն էր, որ եթե կա վաճառվելու անհագ ցանկություն, ապա գնորդ անպայման կգտնվի։
(Ցավոք նրանք ճիշտ էին. գնորդ վերջապես գտնվել է)։
Աստվածատուր ազատ կամքը չարաշահելով շարունակեք ինքնաոչնչացումը, միայն թե ոչ ի հաշիվ մեր Սուրբ Եկեղեցու և ի վնաս հայրենի մեր երկրի։
Առավել քան վստահ եմ, մեր Սուրբ Եկեղեցին և Վեհափառ Հայրապետն իմ աջակցության կարիքը չունեն, իսկ հակառակը` հաստատ։
Ուստի որդիական խոնարհությամբ ևս մեկ անգամ անվերապահ հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա Ազգընտիր, օծյալ գահակալ Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Տեր Արսեն քահանա Միրզոյան
