Մեծապես ցավում եմ հոգեւոր հայրերի համար, որոնք սատանայական խաբկանքների զոհը դարձան․ Տեր Շնորհք
Ես՝ Տեր Շնորհք Քհն. Բաղդասարյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու նվիրումն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գահակալ ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Մեծապես ցավում եմ իմ մի շարք ընկերների, հոգեւոր հայրերի եւ առաջնորդների համար, որոնք մոլորվեցին եւ սատանայական խաբկանքների զոհը դարձան՝ դավաճանելով իրենց Մայր Եկեղեցուն։ Ուշքի եկեք, գործիք մի՛ դարձեք չար ուժերի դիվային ծրագրերին։ Հավատացեք, Ն. Փ-ն այնքան հեռու է բարոյականությունից ինչքան՝ երկինքը երկրից։ Գործիք մի՛ դարձեք նրա պիղծ ծրագրերին։ Նա ինչպես Արցախը կործանեց, նույն ձեւով կործանելու է Հայաստանը։ Ի սեր Ս Էջմիածնի, ի սեր ՄԵՐ Արարատի, ի սեր մեր երազների՝ մերժեք չարիքը։
Տեր Շնորհք քահանա. Բաղդասարյան
