Տեր Վարագ և Տեր Հարություն քահաններն իրենց անվերապահ խոնարհությունն են հայտնում Վեհափառին
Տեր Վարագ քահանա Հակոբյանը և Տեր Հարություն քահանա Պետրոսյանը իրենց անվերապահ խոնարհությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
«Ես` Վարագ քահանա Հակոբյանս, իմ որդիական անվերապահ խոնարհությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու նրա հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»,-գրել է նա։
Տեր Հարություն քահանա Պետրոսյանը ևս աջակցում է Մայր Աթոռին,
«Ես` Հարություն քահանա Պետրոսյանս, իմ որդիական անվերապահ խոնարհությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու նրա հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»,-գրել է նա։
