ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում, ապավինե՛նք Աստծուն․ Ամստերդամ
Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Հիշեցնենք՝ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Վեհափառը, իբր, Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ նրա կայացրած որոշումները իր համար արժեք չունեն եւ առոչինչ են։
Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ընդգծում է՝ ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում։
Մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին։
