Ռուբեն Վարդանյանը անձնական բարեկեցությունը ստորադասեց հայրենիքի շահին․ Թանդիլյանը՝ Փաշինյանին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, Հայաստանում ներդրումներ են կատարել բացառապես տնտեսական հետաքրքրությունից ելնելով։

Սակայն փաստերն այլ բան են վկայում.

Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ, Հայաստանում և հայկական աշխարհում իրականացրել է ավելի քան 700 միլիոն դոլարի ներդրում. Դրա ճնշող մեծամասնությունը բիզնես բնույթ ՉՈւՆԻ։

Այս ներդրումները վաղուց արդեն Հայաստանինն են և հայ ժողովրդինն են՝ հիմնված ոչ թե շահույթի, այլ հայրենասիրության և պատասխանատվության վրա։

Դրանցից միայն մի քանիսը՝

Դիլիջանի միջազգային դպրոցը՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող եզակի կրթական կենտրոն, որտեղ կրթություն են ստանում երեխաներ աշխարհի տարբեր երկրներից։

Տաթևի ճոպանուղին՝ Հայաստանի միակ միջազգային մակարդակի ենթակառուցվածքը, որը արդեն մի քանի տարի շարունակ ճանաչվում է որպես աշխարհի լավագույն ճոպանուղիներից մեկը։

Սոցիալական, կրթական, մշակութային և մարդասիրական մյուս ծրագրերի ցանկը կարելի է երկար շարունակել․ բոլորն իրականացվել են առանց որևէ տնտեսական հետաքրքրության։

Մարդիկ, ովքեր սեփական գործողություններում առաջնորդվում են բացառապես անձնական շահերով, պարզապես չեն կարող պատկերացնել, որ գոյություն ունեն մարդիկ, ովքեր իրենց անձնական և ընտանեկան բարեկեցությունը ստորադասում են հայրենիքի շահին։

Ռուբեն Վարդանյանը մեր ժամանակների այդպիսի մարդու ամենավառ օրինակներից է։

Հ.Գ. Թվերից գլուխ չհանող իշխանությունների համար հավելեմ․

700 միլիոն դոլարի ներդրումը ավելին է, քան վերջին 35 տարիների ընթացքում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումները միասին վերցրած»։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին Անթալիայի տարբեր վայրերում պաստառներ են հայտնվել՝ ի համերաշխություն «Հարավային Ադրբեջանի թյուրքական ժողովրդի պայքարին» Կառավարության էլեկտրոնային փոստը կոտրելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Հրդեհ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում․ ի՞նչ է պատահել Ժխտման անհրաժեշտություն, բայց սինթեզի դժվարություն Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս Բախվել են «Opel» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները և այրվել Գողության դեպք՝ Կոտայքի մարզում․ բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր․ վնասը մոտ 3 մլն է Բքի պատճառով Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրվա ամենաքիչ մասնակիցներով ցույցերը. իրանագետ Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Ռումանիայի թեմ Լարսը փակ է բեռնատարների համար Թրամփը և նրա վարչակարգի տարբեր պաշտոնյաներ հարվածներ հասցնելու սպառնալիքներ են հնչեցնում Իրանին Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ. ՀԱԵ-ի դեմ արշավը նրա նախընտրական ռազմավարության առանցքն է․ Անանյան Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հավատարիմ մնալով Վեհափառ Հայրապետին․ Շվեյցարիայի թեմ Բուք է․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ինքնամատուցման մրցավազքում անգերազանցելի են նրանք, ովքեր նույն կերպ հակառակ ուղղությամբ էին մրցում Մեծապես ցավում եմ հոգեւոր հայրերի համար, որոնք սատանայական խաբկանքների զոհը դարձան․ Տեր Շնորհք Ոստիկանները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Մասյացոտնի թեմի քահանաներին Տեր Վարագ և Տեր Հարություն քահաններն իրենց անվերապահ խոնարհությունն են հայտնում Վեհափառին Եկեղեցու դեմ պայքարը թելադրված է երկու կենտրոնից Ով եք դուք, որ որոշեք, թե ով պետք է նստած լինի Կաթողիկոսի գահին Ես` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանս, որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռին Երևան-Մեղրի ավտոճանապարհի բեռնատարը շրջվել է ճամփեզրյա փոսի մեջ, կան տուժածներ ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում, ապավինե՛նք Աստծուն․ Ամստերդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am