Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի կեսին
Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի կեսին։
SHOT-ի փոխանցմամբ՝ դեպքն արձանագրվել է FlyOne Armenia 3F324 չվերթի ժամանակ։ Երեւանին մոտենալից բռնկվել է ուղեւորներից մեկի մոտ գտնվող ձեռքի պայուսակը։ Ականատեսների խոսքով՝ ուղեկցորդուհիները արագ և արդյունավետորեն արձագանքել են՝ օգտագործելով երեք հրդեհաշիջիչ՝ հրդեհը մարելու համար։
Նախնական տվյալներով բռնկվել է պայուսակում գտնվող էներգաբանկը։
Վնասվածքներ կամ շեղումներ չկան. ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Հայաստանի մայրաքաղաքում։
«Փաստինֆո»
