Նավալնու «ընտրողների գործադուլի» կոչերի օրինականությունը ստուգվում է. Պեսկով
Բլոգեր Ալեքսեյ Նավալնու ընտրողների գործադուլի կոչերը՝ կապված նախագահական ընտրություններին իրեն գրանցելու մերժման հետ, անպայման կստուգվեն համապատասխան գերատեսչությունների կողմից: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք համապատասխան գերատեսչություններ ունենք, որոնք ստուգում են նման կարգի կոչերի եւ մտադրությունների օրինականությունը: Ոչ մի կասկած չկա, որ դա կարվի»,- ասել է Պեսկովը:
