ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ Ֆիդան
«Մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղությանը աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ խաղաղություն կնքելու համար», - TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նպատակները համապատասխանում են Թուրքիայի տարածաշրջանային նպատակներին։
«Սա վերաբերում է ամեն ինչին՝ Ռուսաստանից մինչև ադրբեջանա-հայաստանյան սահման, Սիրիայից մինչև այլ շրջաններ», - հավելել է Ֆիդանը։
