Դավաճանությունը հոգևոր համատեքստում. Իսահակ Վարդապետ Պողոսյան

Դավաճանությունը հոգևոր համատեքստում: Այս մասին գրել է Իսահակ Վարդապետ Պողոսյանը:

«Հոգևոր դիտանկյունից կամ Աստվածաշնչյան համատեքստում՝ դավաճանությունը նախ և առաջ ընկալվում է որպես հավատարմության խախտում Աստծու հանդեպ։ «Այս ժողովուրդը շրթունքներով մոտենում է ինձ, բայց նրանց սիրտը հեռու է ինձնից» (Եսայ. 29:13)։ Հետևապես դավաճանությունը միայն բարոյական սխալ կամ սոցիալական հանցանք չէ։ Այն ընկալվում է որպես հոգևոր իրականության խախտում և խաթարում՝ մարդու (ազատ կամքի աղավաղում) և Աստծու միջև գոյաբանական կապի խզում (Հմմտ. Գաղատ. 5:13)։ Քանի որ մարդն ստեղծված է հարաբերության համար․ «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի» (Ծննդ. 2:18)։ Եվ ուրեմն՝ աղճատվում է մարդու իսկական ինքնությունը՝ որպես Աստծու պատկեր և նմանություն։ Այս երկփեղկվածությունը դավաճանության մշտական ներքին լարվածություն է ստեղծում։ Սակայն հենց այստեղ է ծնվում ինքնաճանաչումը՝ որպես փրկության սկիզբ, ինչպես մեկնաբանում է Ս. Գրիգոր Նարեկացին։

Իսկ երբ ազատությունը կտրվում է սիրուց՝ վերածվում ինքնակենտրոնության, ինչի ականատեսն ենք դիցուք՝ նախածնողների պարագայում։ Այդ պահին մարդն ընտրում է ոչ թե Աստծուն, այլ՝ իրեն որպես վերջնական չափանիշ։

Մարդուն տրված է ազատ կամք, և դավաճանություն է հաճախ դիտարկվում իսկ և իսկ այդ ազատության չարաշահումը։ Այս իմաստով չափազանց խորհրդանշական և նույնքան էլ բնութագրական է Հուդա Իսկարիովտացու կերպարը, որը դավաճանում է ոչ միայն ուսուցչին կամ անձին, այլև՝ ճշմարտությանը։ Թեև այս դեպքում ավելի շեշտադրվում է ապաշխարության բացակայության պարագան։ Ս. Հովհան Ոսկեբերանը շեշտում է, որ Հուդային ոչ թե դավաճանությունը կործանեց, այլ՝ հուսահատությունը։

Աստվածաշունչը հստակ մատնանշում է, որ անգամ դավաճանությունից հետո հնարավոր է փրկություն՝ ապաշխարության միջոցով (Պետրոսի ուրացումն ու վերադարձը)։ «Կոտրված և խոնարհ սիրտը Աստված չի արհամարհի» (Սաղմ. 51:17)։

Քրիստոնեական աստվածաբանության մեջ մեղքը սկսվում է ոչ թե արարքից, այլ սրտի շարժումից՝ «Ուր որ ձեր գանձերն են, այնտեղ կլինեն և ձեր սրտերը» (Մատթ. 6:21)։ Այդ պատճառով էլ Հին Կտակարանում դավաճանությունը հաճախ նույնացվում է պոռնկության հետ։ Իսկ հարաբերությունն Աստծու հետ կառուցվում է ուխտի վրա «Ես ձեր Աստվածը կլինեմ, դուք՝ իմ ժողովուրդը» (Ելք 6:7)։

Աստվածաբանական առումով «խաչը» մարդկային ըմբռնումների կենտրոնական առանցքն է՝ «Նա մեր հանցանքների համար խոցվեց» (Եսայ. 53:5)։ Ինչը ցույց է տալիս, որ դավաճանության վերջնական հաղթահարումը հնարավոր է միայն աստվածային սիրո միջոցով, որը չի արձագանքում դավաճանությանը՝ դավաճանությամբ։


Ուրեմն՝ դավաճանությունը մարդու ամենախորքային ողբերգություններից է, քանի որ ուղղված է ոչ միայն այլոց, այլև՝ սեփական նպատակի դեմ։

Արևելյան հայրաբանական աստվածաբանությունը, խորացնելով այս ընկալումը, դավաճանությունը մեկնաբանում է ոչ միայն որպես մեղք, այլ՝ որպես հոգևոր հիվանդություն, որը խաթարում է մարդու մասնակցությունը աստվածային կյանքին։ Արևելյան հայրերը (Ս. Աթանաս Ալեքսանդրիացի, Ս. Բարսեղ Մեծ, Ս. Գրիգոր Նյուսացի), ընդհանուր առմամբ, մեղքը դիտում են որպես բնության խախտում և այն ընկալում են որպես սխալ ուղղվածություն (πρόθεσις). «Մեղքը օրենքի խախտում չէ միայն, այլ կյանքի կորուստ», «Մարդը, հեռանալով Լույսից, մնում է խավարում ոչ թե պատժի, այլ՝ ընտրության հետևանքով»։ Նույն կարծիքի են նաև Արևմտյան հայրաբանները, (սակայն մեկ տարբերությամբ՝ մարդու փրկությունը լիովին կախված է Աստծու շնորհից, ոչ մարդու ներքին կարողությունից) դավաճանությանը տալով իրավական և կարգապահական բնույթ և դրա արմատը տեսնելով՝ կամքի սխալ ուղղման մեջ (voluntas perversa)։ Ազատ կամքը անկումից հետո խորապես թուլացած է։ Մարդը հակված է դավաճանության՝ որպես բնածին վիճակ (original sin)։ Հետևապես դավաճանությունը համամարդկային վիճակ է, ոչ թե միայն անհատական ընտրություն. սիրո սխալ դասավորություն, երբ արարածը, դավաճանելով սիրո ճշմարիտ կարգին (ordo amoris)՝ արարվածին ավելի է գերադասում, քան Արարչին (Ս. Օգոստինոս)։
Արևելյան հայրաբանական աստվածաբանության մեջ ապաշխարությունը չի ընկալվում որպես իրավական պատիժ, այլ՝ բժշկություն և սրտի փոխակերպում. «Ապաշխարությունը երկրորդ մկրտություն է արցունքներով» (Ս. Հովհան Ոսկեբերան)։ Ս. Գրիգոր Նարեկացու աստվածաբանությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան քրիստոնեական մտքի մեջ՝ միավորելով դոգմատիկան, միստիկան և խորը անձնական խոստովանությունը։ Նրա համար մեղքը, այդ թվում՝ դավաճանությունը, չի սահմանափակվում իրավական կամ բարոյական կատեգորիաներով, այլ՝ ընկալվում է որպես սիրո հարաբերության խզում, որը ծնում է ներքին ողբերգություն։ Հետևաբար դավաճանությունը ոչ թե աղոթքից հեռացնող, այլ աղոթք առաջ բերող վիճակ է, որտեղ բացահայտվում է Աստծու անդավաճան համբերասիրությունը։

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Եկեղեցու դեմ պայքարը թելադրված է երկու կենտրոնից Ով եք դուք, որ որոշեք, թե ով պետք է նստած լինի Կաթողիկոսի գահին Ես` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանս, որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռին Երևան-Մեղրի ավտոճանապարհի բեռնատարը շրջվել է ճամփեզրյա փոսի մեջ, կան տուժածներ ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում, ապավինե՛նք Աստծուն․ Ամստերդամ Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է, հանցակից մի դարձեք նրան. Արա Զոհրաբյան Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի անվանակոչության օրը կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Սիրիական բանակը դադարեցնում է Հալեպի թաղամասում ռազմական գործողությունները Ռուբեն Վարդանյանը անձնական բարեկեցությունը ստորադասեց հայրենիքի շահին․ Թանդիլյանը՝ Փաշինյանին Ալիևի «ամանորյա նվերն» ադրբեջանցիներին․ սահմանները փակ կմնան Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. «Որդիների Կանչ» ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստի համակարգն են կոտրել, մեծածավալ տվյալների արտահոսք է Չտրվե՛նք հոգեսպան անտարբերությանը, լինենք Եկեղեցու հարազատ զավակները․ Տեր Ասողիկ Թալանել են վարձով բնակվող արցախցի երիտասարդ ամուսիններին Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը․ Դավիթ Ղազինյան Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները լիակատար աջակցություն են հայտնում ՀայրապետինI’m Ռուբեն վարդապետ Զարգարյանն այս պահին Մասյացոտն թեմում չէ․ Ո՞ւմից են ոստիկանները փորձում պաշտոնազրկված Գեւորգ Սրբազանին պաշտպանել Շիրակի թեմի քահանաները չեն միացել տիրադավներին Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի կեսին Այս հայտարարությունը ստորագրած հարյուրավոր ազնիվ քահանաներ ի՜նչ իմանային, որ իրենց հետ ժողովի են մասնակցում դավաճաններ․ Վահե Սարգսյան ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382,5 մլն դրամ պարգևավճար․ «Փաստինֆո» Ինչու է Փաշինյանը ճնշnւմ գործադրում Հայ Առաքելական եկեղեցու և ընդդիմության վրա․ ՌԴ ԳԱ-ն զեկույց է հրապարակել Վրաստանի լեռներում ռուս զբոսաշրջիկները մնացել են ձնահոսքի տակ. Shot Մեդվեդեւը ԵՄ-ին սպառնացել է «Օրեշնիկի» հարվածով Ուկրաինայում զորքեր տեղակայելու դեպքում Հոգևորականի սքեմի տակ թաքնված դավաճաններն արատավորում են Հայ Եկեղեցու վարկը. Հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Հունվարի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am