Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը. Տեր Մանուկ
Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Մանուք քահանա Զեյնալյանն անդրադարձել է մի քանի քահանաների կողմից այսօր արված նույնատիպ գրառումներին, որով հայտնում էին, թե միանում են այսպես կոչված եկեղեցին բարենորոգելու փաշինյանական ծրագրին:
Մանուկ քահանան նշել է. «Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը։ Քահանաները, որ դուրս են գալիս հնազանդությունից, այլևս լույս չեն սփռում, այլ գայթակղություն են դառնում։
Աստված չի օրհնում ապստամբությունը, քանզի Եկեղեցին պահվում է խոնարհությամբ, ոչ թե ամբարտավանությամբ»։
