Սանկտ Պետերբուրգի խանութում տեղի ունեցածը ահաբեկչություն էր. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Այս մասին նա պատմել է Սիրիայում հատուկ գործողություններին մասնակցած զինվորականների պարգեւատրման արարողության ժամանակ, հաղորդում է «Մեդուզա»-ն:«Դուք գիտեք, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում կատարվել է ահաբեկչական գործողություն: Իսկ բոլորովին վերջերս Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ահաբեկչության եւս մեկ փորձ է կասեցրել: Իսկ ինչ կլիներ, եթե ահա այդ հազարավոր ահաբեկիչներից, որոնց մասին ես այժմ ասացի, հարյուրավորները վերադառնային մեզ մոտ, վերադառնային հմտացած, զինված, լավ պատրաստված»,- ասել է Պուտինը,տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
